Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Մեծ փողերի գայթակղությունը (18+)

16:43, հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
Մեծ փողերի գայթակղությունը (18+)
     Ավարտելով լեզվաբանական ինստիտուտը, աշխատանք չէի գտնում: Սոցիալական ցանցերում հանդիպեցի մի հայտարարության, որտեղ արտասահմանում թարգմանչի աշխատանք կատարող երիտասարդ կանանց էին հրավիրում: Ամսական աշխատավարձը` մոտավորապես 2000 ամերիկյան դոլար: Ամուսնուս հետ խորհրդակցելով, կապվեցի աշխատանքն առաջարկողի հետ: Սկայպով ինձ հետ կոտրատված անգլերենով խոսող, 30 տարեկանին մոտ, համակրելի մի երիտասարդի հետ պայմանավորվեցինք մեկնելուս օրը: Մեր ուրախությանը չափ ու սահման չկար: Ամուսնուս հետ հաշվում էինք վաստակելիք գումարը, որով մեկ տարվա ընթացքում հնարավոր կլիներ մեր բնակարանի հարցը լուծել: Ճանապարհածախսի համար էլ, մի կերպ, պարտքով փող հայթհայթեցինք և ես հայտնվեցի արևելյան այդ երկրի մայրաքաղաքում:
     Օդանավակայանում ինձ դիմավորեց այն երիտասարդը, ում հետ պայմանավորվել էի: Հյուրանոցում տեղավորելուց հետո, անձնագիրս վերցրեց՝ փաստաթղթերը ձևակերպելու և պայմանագիրը կնքելու նպատակով: Հյուրանոցի շքեղ համարում երանության մեջ էի: Լոգանք ընդունելուց հետո հրավիրեցին ընթրիքի: Հրաշալի պայմաններ, խորտիկներ, գումարած դրան` բարձր աշխատավարձ, ինձ էլ ի՞նչ էր պետք: Երկու օր անցկացնելուց հետո, ես փորձում էի տեղեկանալ աշխատանքիս մասին:
     Հաջորդ օրը ինձ այցելեց համակրելի երիտասարդը` իր հետ բերելով շամպայն և արևելյան քաղցրավենիքներ: Միասին խմեցինք շամպայնը, ճաշակեցինք քաղցրավենիքը:
     -Դու շատ գեղեցիկ ես, -ասաց, -անհնար է անտարբեր լինել քո նկատմամբ:
     -Շնորհակալ եմ հաճոյախոսության համար, -ասացի, -իսկ ե՞րբ եմ աշխատանքի անցնելու:
     -Հիմա կսկսեմ քեզ հետ աշխատել, -ասաց ու փաթաթվեց ինձ:
     -Ի՞նչ ես անում, ես ամուսնացած եմ:
     -Եթե ամուսնացած ես, ինչպե՞ս է ամուսինդ համաձայնվել, որ դու հայտնվես այստեղ: Հիմա դու իմ տրամադրության տակ ես:
     Չհասցրեցի պատասխանել, երբ նա սկսեց համբույրերի տարափն ու փակեց բերանս, պատրաստվելով սեռական գործողություններ կատարել: Չհասցրեցի նույնիսկ որևէ բան մտածել, երբ նա ամբողջովին վերցրեց ինձ:
     «Լավ, ի՞նչ կլինի» , -մտածեցի: Շամպայնի ազդեցության տակ, գայթակղվելով նրա գեղեցիկ արտաքինով, ամբողջովին տրվեցի նրան: Թվում էր, թե կբավարարվի մեկ ակտով, սակայն մեկ շաբաթ անդադար հանգիստ չէր թողնում ՝անդադար կենակցում էր հետս:
     Դա դեռ, ոչինչ, սարսափելին առջևում էր: Լավ կլիներ, գոնե միայն ինքը լիներ, սակայն այցելում էին տարբեր տղամարդիկ, հետս սեռական հարաբերություններ ունենալու համար: Լինում էին օրեր, երբ ստիպված էի միաժամանակ սպասարկել ինձ շրջապատած մի քանի տղամարդու: Այդ ժամանակ հասկացա, որ ծուղակն եմ ընկել: Ես այլ ելք չէի տեսնում: Օրերն անցնում էին, իսկ ես «աշխատում էի» խմբի համար: Զզանգահարելով ամուսնուս, ասում էի, թե ամեն ինչ կարգին է: Վախենում էի կյանքիս համար:
     Հերթական «հաճախորդս» մի տղամարդ էր, ով սեռական գործողություններն սկսելուց առաջ, մանրազննին ուսումնասիրելով մարմինս, անհասկանալի ինչ-որ բաներ ասելուց հետո միայն կենակցեց հետս: Գործողություններն ավարտելով, դուրս եկավ սենյակից և մի քանի րոպե անց վերադարձավ իմ «գործատու» երիտասարդի հետ:
     -Նա ուզում է քեզ տանել այստեղից, -ասաց նա:
     Ես շատ ուրախացա, քանի որ հոգնել էի խմբակային խրախճանքներից: Նա առաջարկեց բնակվել իր տանը: Ես համաձայնվեցի, մտածելով, թե այնտեղից հեշտ կլինի տուն վերադառնալը: Սակայն նրանից «պոկվելն» դյուրին չէր, քանի որ իմ ազատությունն էլ գին ուներ: Որոշակի ժամանակ ապրեցի նրա հետ, բավարարելով նրա բոլոր պահանջները: Նա բարի էր, հոգատար: Խոստովանեմ, որ նա ինձ շատ էր դուր գալիս որպես տղամարդ: Ես արդեն կապվել էի նրան: Սիրում էի, կարծես, մոռացել էի ամուսնուս: Սակայն մեր համատեղ կյանքն երկար չտևեց` նա զոհվեց ավտովթարի ժամանակ: Ստիպված էի, նրա տված որոշակի գումարով վերադառնալ ամուսնուս մոտ: Բերած գումարները տեսնելով, ամուսինս շատ ուրախացավ: Իմ բերած փողով բնակարան գնեցինք ու շարունակեցինք ապրել միասին: Ամուսինս այդպես էլ ոչինչ չիմացավ, իսկ ես հաճախակի հիշում և ցավում էի իմ բարերարի ողբերգական մահվան համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
| | |
30223 | 0 | 0
Facebook