Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հոդվածներ

Շամշադին այցելելու 20 պատճառ

21:22, շաբաթ, 13 մայիսի, 2017 թ.
Շամշադին այցելելու 20 պատճառ

Աշխարհի ցանկացած վայրում` հատկապես ՀՀ-ում, ապրող ամեն հայ իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ պետք է լինի Շամշադինում:

Շամշադին այցելելու պատճառները շատ են,
     բայց առայժմ խոսենք 20–ից:
    
    

1-Շամշադինյան չքնաղ բնությունը տեսնելու, զգալու համար .

Ցանկացած մարդ, ով եղել է Շամշադինում, կարող է հավաստել, որ բնությանը երբեք այդքան մոտ չի եղել, որքան Շամշադինում: Յուրաքանչյուր սարի հետևում նոր սար է «թաքնված» , ամեն անտառի ավարտով` նոր անտառ է սկսվում: Այստեղ մտքերդ խաղաղվում են, հոգիդ` հանգստանում:
    
    

2-Սառնորակ աղբյուրներից ջուր խմելու, լեռնային թարմ օդ շնչելու համար .

Առօրյա հոգսերով ծանրաբեռնված հաճախ չենք էլ նկատում, որ ծորակի ջուրը ու քաղաքի «փոշոտ» օդը մեր օրգանիզմին բավարար չեն: Հանգստի համար կարևոր պայմանները` սառնորակ ջուրը, լեռնային թարմ օդը, որ մտնելով թոքերդ, կարծես մաքրում է մեկ տարվա քաղաքի փոշին, Շամշադինում երաշխավորված են:
    
    
    

3- Ցլիկ Ամրամի կամ Տավուշ բերդը տեսնելու համար.

Շամշադինը հարուստ է նաև իր մշակութային ու պատմական արժեքներով: Ամրոցը գտնվում է Բերդ քաղաքի ծայրամասում, Տավուշ գետի աջ ափին, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Տավուշ գավառում։ Տավուշ բերդը առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի սկզբից որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր` հիմնականում Ցլիկ Ամրամի:
    
    
    

4- Աղջկաքար ժայռը (Աղջիկ քարը) բարձրանալու համար .

Գտնվում էԱյգեձոր գյուղից 3, 5 կմ հարավ-արևմուտք, Աղնջա գետի աջափնյակում, ։ Բարձրությունը՝ 945 մետր է։Ժայռից բացվող տեսարանը աննկարագրելի է .տեսնել է պետք: Հատկապես գրավում է արկածներ փնտրող մարդկանց:
    
    

5-Շառաչի ջրվեժը տեսնելու համար .

Ջրվեժը գտնվում է Բայղուշի ձորում, որի ջրերը գահավիժում են 15-18 մ բարձրությունից։
    
    

6-Բերդի «Սորան» դենդրոպարկից դեպի Բերդ քաղաք բացվող տեսարանը վայելելու` հատկապես արևածագ դիմավորելու:
    
    

7-Ղուզանի քարը տեսնելու համար.
     Այն գտնվում է Չինչին գյուղի մոտակայքում: Այն դեպի անդունդը մխրճվող, մոտ 200մ բարձրություն ունեցող հսկա ժայռ է: Ժայռն ամբողջովին լուսանկարել հնարավոր չէ: Ամենուր միայն կտրուկ գահավիժող ժայռեր են և ասում են ժայռին երկար նայողն էլ զգում է, թե ինչ մոգական ուժով է դեպի իրեն ձգում ժայռը, նայում ես ու

ավելի ներքև նայելու ցանկություն է առաջանում: Այս ժայռից բացվող տեսարանը հիասքանչ է բոլոր ժամերին ու եղանակներին` հատկապես մայրամուտի ժամանակ:


    

8-Շամշադինյան ավանդական խոհանոցը համտեսելու.

տապակած դանդուռ, պընրաճիլ, փսյալի, հյունի թթու, զկռըթթու, մասրաթթու, լոբիծավար, կոնչոլ, փթռուկ և այլն:


    

9-Կապտավանքը տեսնելու համար.

Գտնվում է Չինչին գյուղի հարավ-արևմտյան մասում և

կառուցվել է 12-րդ դարի կեսերին և, համաձայն արևմտյան պատի արձանագրության, օծվել է 1151թ.-ին:


    

10-Միափոր լեռը (Մուրղուզը) բարձրանալու համար.

Միափոր լեռը Միափորի լեռնաշղթայի ամենաբարձր կետն է: Ունի 2993 մ բարձրություն:


    
    

11- Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարան այցելելու համար .

Թանգարանը հիմնադրվել է 1981 թվականին: Գտնվում է Բերդի «Սորան» դենդրոպարկի հարևանությամբ։ Թանգարանում առկա է 624 ցուցանմուշ, որոնցից 190-ը գտնվում է ֆոնդում։ Ցուցադրված է 434-ը, որից 34-ը գրքեր են։ Թանգարանն ունի բաժիններ, որոնք վերաբերում են 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի մասնակից հերոսներին, Հայոց մեծ եղեռնին, 1990-1997 թթ. Հայ-ադրբեջանական ընդահարումներին, Շամշադինի ինքնապաշտպանական ջոկատներին:


    
    

12-Շամշադինի Մեղրի և հատապտուղների փառատոնը ամենաքաղցր պատճառն է: Այն սովորաբար իրականացվում է օգոստոս ամսվա ընթացքում:


    

13 Նոր Վարագավանքը տեսնելու համար.

Վարագավան գյուղից 1, 5 կմ հյուսիս՝ անտառապատ լանջին, կանգնած է Նոր Վարագավանքը հիմնադրված 1193-1198թթ.-ին՝ Նոր Բերդի Դավիթ իշխանի կողմից: Խաչվերացի երրորդ կիրակին Վարագա սուրբ խաչի տոնն է:


    

14 Տավուշի ջրամբարը տեսնելու համար.

Ջրամբարը արհեստական լիճ է Շամշադինի շրջանում` Տավուշ գետի վրա` Տավուշ գյուղից հարավ (ջրամբարի մի մասը գտնվում է Վ. Կ. Աղբյուր գյուղի սահմաններում) ։ Մակերեսը 40 հա է:


    

15 Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցին տեսնելու համար.

Մովսես գյուղի նոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել են հին եկեղեցու տեղում։ Հին եկեղեցին թշնամին քանդել է 1937 թվականին:

2011 թվականի օգոստոսի 7-ին անց է կացել եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:


    

16 Այգեպարի հացի փառատոնին մասնակցելու համար.

Այն իրականացվում է Բերդ մշակույթի կենտրոնի /ԲՄԿ/ նախաձեռնությամբ:


    

17- Ծիլի ծովը տեսնելու համար.

Քոլագրի ջրամբար (Ծիլի-ծով): Գտնվում է Արծվաբերդ-Քոլագիր ճանապարհի ձախակողմյան հատվածում, Խնձորուտ գետի վրա։


    

18- Շխմուրադ վանքը տեսնելու համար.

Գտնվում է Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից 6-7 կմ դեպի արևմուտք՝ Հախում գետի ձախ ափին: Կառուցվել է XII-XIIIդդ:


    

19- Մարիամ Մայրի վանք (նաև՝ Մարիամ Մայրի եկեղեցի, Սուրբ Նշան եկեղեցի) տեսնելու համար.

Միջնադարյան եկեղեցին գտնվում

է Բերդ քաղաքից 2 կմ դեպի արևմուտք Նավուր գյուղ տանող ճանապարհի ձախ կողմում:


    
    

20- Բերդի Սբ. Հովհաննես եկեղեցին տեսնելու համար:


    

Հոդվածը` Էմմա Քոսակյանի:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
| | |
44291 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ