Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մենք միասին մի սենյակ էինք կիսում» ․ «Մերժվածի» Իչան Տապասիայի հետ իրական հարաբերությունների մասին

14:50, ուրբաթ, 12 մայիսի, 2017 թ.
«Մենք միասին մի սենյակ էինք կիսում» ․ «Մերժվածի» Իչան Տապասիայի հետ իրական հարաբերությունների մասին

Բոլիվուդի հայտնի դերասանուհի Թինա Դատան այժմ նաև Հայաստանում է հայտնի։ Նա մեծ ճանաչում է ստացել «Մերժվածը» հեռուստասերիալում Իչայի դերը մարմնավորելու շնորհիվ։

Այժմ դերասանուհին ակտիվ գործունեությամբ է զբաղված։ Հնդկաստանում Թինան ռեալիթի շոուներում է նկարահանվում և ճանապարհորդում է։ spotboye-ի հետ հարցազրույցում նա պատմել է իր ապագա պլանների, ընտանիքի, զգացմունքների ու նկարահանումների մասին։

Դերասանուհին նշել է, որ հեռուստասերիալի նկարահանումներից հետո նա շատ ավելի հայտնի է դարձել, քան կարող էր պատկերացնել․ «Իչային ավելի քան 5 տարի մարմնավորել եմ։ Ինձ համար դժվար է հրաժարվել նրանից, այդ պատճառով էլ մինչև նոր առաջարկներ ընդունելը՝ շատ երկար եմ մտածում։ Երբ մարդիկ սովորում են տեսնել քեզ կոնկրետ կերպարում, նրանք սկսում են այլ սպասելիքներ ունենալ։ Խնդիրը նրանում չէ, որ ինձ դեր չեն առաջարկում, օրինակ՝ վերջերս երկու նոր դեր են առաջարկել, սակայն ես չեմ կարծում, որ դրանք հարմար են ինձ» ։

Հեռուստասերիալում Իչան և Տապասիան, այսինքն Թինան և Ռաշամին հակառակորդներ են։ Երկրպագուներից շատերը կարծում են, որ իրական կյանքում նրանք ևս հակամարտության մեջ են, սակայն Թինան պարզաբանել է, որ իրականում նրանք լավ ընկերներ են․ «Ես ու Ռաշամին նույն սենյակում էինք կիսում։ Այնտեղ հագնվում ու դիմահարդարվում էինք, սակայն այն շատ փոքր էր և Ռամաշին որոշեց այլ սենյակ տեղափոխվել։ Այդ նույն շրջանում հեռուստասերիալում Իչան ու Տապասիան սկսեցին սուր պայքարել և մարդիկ կարծեցին, որ իրական կյանքում ևս մենք թշնամիներ ենք։ Իրականում մենք լավ ընկերներ ենք, ամեն ինչ միասին ենք անում, միասին սնվում ենք, միասին շոփինգի գնում» ։

Հարցազրույցի ընթացքում Թինան խոսել է նաև իր անձնական կյանքի մասին։ Այն հարցին, թե արդյոք ինչ-որ մեկը կա նրա կյանքում, Թինան պատասխանել է․ «Ոչ, ես չափից շատ եմ կենտրոնացած աշխատանքիս վրա։ Բացի այդ, ես դեռ փնտրում եմ իմ համար մեկին, ով կհարգի ինձ ու կընդունի այնպիսին, ինչպիսին կամ։ Նա պետք է հավատարիմ ու կայացած լինի։ Ես չեմ կարող այս ոլորտից ինչ-որ մեկի հետ հանդիպել, քանի որ ամուր ու կայուն հարաբերություններ եմ ցանկանում, իսկ դերասանների դեպքում չեմ կարող վստահ լինել հավատարմության վրա։ Ես դադարել եմ սիրո գաղափարին հավատալ, ինձ համար կարևորն ամուր ընտանիքն է» ։

Ընտանիքի մասին խոսելիս Թինան ավելացրել է, որ մոր և հոր աջակցության չէր կարողանա հաջողության հասնել․ «Մայրս, հայրս, եղբայրս, նրանք միշտ իմ կողքին են եղել։ Ես շնորհակալ եմ նրանց, քանի որ առանց նրանց չէի կարողանա նման բարձրունքների հասնել» ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5584 | 0 | 0
Facebook