«Մերժվածը» («Uttaran») հնդկական սերիալի դերակատարը հարցազրույց է տվել: Կցանկանայի՞ք նկարահանվել որևէ հայկական ֆիլմում: Եթե առաջարկներ լինեն մեծ հաճույքով, բայց ոչ հիմա: Չե՞ք ցանկանում գալ Հայաստան: Եթե գամ Հայաստան պետք է ունենամ աշխատանք, բայց շատ կցանկանայի գալ, քանի որ շատ եմ լսել Հայաստանի մասին, և շատ է հետաքրքրել: Եթե ձեզ ունենան գործնական աշխատանքներ ինչպե՞ս կարող են կապնվել ձեր հետ: Կարող են գրել իմ պրոդյուսեր Կարան Բհատյաին (Karan Bhatia) ֆեյսբուքով, և անշուշտ կստանան պատասխան: Ի՞նչ ֆիլմերում ու սերիալներում եք դուք նկարահանվում: Ես նկարահանվում եմ ՝ Կարճամետրաժ ֆիլմերում. Web - սերիալներում: Դուք հայտնի եք որպես «Uttaran» սերիալի մեջ Վիրի եղբայր ով բացասական դեր է տանում սերիալում, ի՞նչ կասեք դրա մասին: Իմ բացասական կերպարը ֆիլմից դուրս շատ դրական է: Ես սիրում եմ ինձ շրջապատող մարդկանց: Սերիալում ես ուղակի խաղում եմ իմ դերը, իսկ կյանքում ամեն ինչ այլ է: Եվ վերջին հարց, ի՞նչ կուղղեիք ձեր հայ երկրպագուներին: ... Խոսքերս չեմ կարող դասավորել այնպես, որ արժանի լինի իմ հայ երկրպագուների սիրուն, բայց ուզում եմ ասել նրանց, որ ես միշտ կմնամ իրենց կողմից սիրված, և ես կփորձեմ այդ սերը ավելի ամրապնդել: Հարցազրույց վերցրեց ՝ Անահիտ Բայրախտարյանը
|