Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանը Փոքրիկ Նոբելյան մրցանակի հավակնորդ է

News.com
Մամուլի խոսնակ`
News.com
17:13, կիրակի, 07 մայիսի, 2017 թ.
Հայաստանը Փոքրիկ Նոբելյան մրցանակի հավակնորդ է
     Մանկագրության ոլորտում հեղինակավոր «Հանս Քրիստիան Անդերսենի» գրական միջազգային մրցանակի հավակնորդ դարձած «Հայաստանի գրողների միության» նախագահ Էդվարդ Միլիտոսյանի և «Փոքրիկ Նոբելյան» կոչվող մրցանակաբաշխության մասին խոսեցին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոսյանը և «Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի» նախագահ Ռուզան Տոնոյանը: Էդվարդ Միլիտոսյանի խոսքով Հայաստանը ՝ նմանատիպ մրցանակաբաշխություննեի մասնակցության փորձ գրեթե չունի: «Մանկագրության ոլորտը ամենափխրուններից է ՝ հատկապես թարգմանության և ճանաչման տեսանկյունից: Նախարարությունները պետք է աջակցեն և հետևողական լինեն տարածման հարցում: Մանկական գրքերը պետք է հրապարակեն հայտնի հրատարակչությունները», - ասաց Էդվարդ Միլիտոսյանը: Ավելացրեց նաև, որ կարևոր է հայ գրական – գեղարվեստական ճաշակը ճանաչելի ՝ համաշխարհային հարթակում: Սա ունի միավորիչ հանգամանք. Սփյուռքահայությունը կհամախմբվի գրականության շուրջ: Ռուզան Տոնոյանը խոսեց իբբի կազմակրպության մասին: «IBBY» -ին Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտե է, մանկական գրքի քաղաքականությունը խթանող կառույց, որը ստեղծվել է 1953թվականին՝ Ցյուրիխում: Հայաստանը 2012 թվականից անդամակցում է կազմակերպությանը: Մանկական գրականության ոլորտում ամենահեղինակավոր նախագծերից է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակը», - հավելեց Ռուզան Տոնոյանը: Հանդիպման ավարտին Էդվարդ Միլիտոսյանը նշեց, որ մրցանակաբաշխությանը ՝ եվրոպական երկրների աջակցությամբ ներկայացրել է 10-ը գիրք՝ թարգմանված աշխարհի տարբեր լեզուններով: Մրցանակաբաշխությանը ներկայացել Է 33 երկիր: Արդյունքները հայտնի կդառնան Ստամբուլում՝ 2018 թվականի ապրիլի 2-ին, Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը: ԱՆՈՒՇ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3579 | 0 | 0
Facebook