Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻԱՆԱ. ԱՆԹԱԳ ԹԱԳՈՒՀԻՆ

Armen Mkheyan
Հեղինակ`
Armen Mkheyan
20:40, ուրբաթ, 10 օգոստոսի, 2012 թ.
ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻԱՆԱ. ԱՆԹԱԳ ԹԱԳՈՒՀԻՆ
    
1997 թվական: Փարիզ: Օգոստոսի 30: Փարիզյան ամենահայտնի «Ռից» հյուրանոցի մուտքի մոտ լրագրողների մեծ ամբոխ էր հավաքված: Նրանք բոլորը սպասում էին երկու հոգու, ովքեր պետք է ուր որ է դուրս գային հյուրանոցից, իսկ եթե ոչ, ապա առավոտյան ոչ միայն փարիզյան թերթերը, այլև համաշխարհային ամենահայտնի պարբերականների առաջին շապիկներին գրված կլիներ` «Նրանք գիշերն անց են կացրել «Ռից» հյուրանոցում»:

    
23:45 րոպեին հյուրանոցից դուրս եկավ անվտանգության աշխատակիցն ու հայտարարեց, որ շուտով արքայադուստրը դուրս կգա և կկարողանան նկարահանել: Քիչ անց վարորդն իսկապես դուրս եկավ և փորձեց մեքենայի շարժիչը միացնել, սակայն ապարդյուն: Լրագրողները հասկացան, որ «արքայադստերն» այլևս չեն տեսնի այս մեքենան նստելիս: Լսվեցին ոմանց դժգոհությունները, իսկ մի քանի լրագրողներ հեռացան: Հավանաբար նրանք գլխի ընկան, որ այս ամենը կազմակերպված էր: Նրանք չէին սխալվել:
    
Ծառայողական մուտքի մոտ մեկ այլ շքեղ մեքենա էր կանգնած: 00:17 րոպեին լրագրողները հասցրեցին շրջափակել մեքենան, սակայն ուշ էր: Նրան, ում լուսանկարահանում էին ամիսներ շարունակ և ամենուր հետապնդում բառից բուն իմաստով, արդեն մեքենայում էր: Բոլոր կողմերից վառվում էին տեսանկարահանող սարքերի լույսերը: «Մերսեդես» մակնիշի սև մեքենան սկսեց սլանալ մեծ արագությամբ, իսկ մեքենայի ետևից սուրացին մի քանի մոտոցիկլավար պապարացիներ:

    
Մեքենայի արագությունը մեծանում էր, սակայն նույնիսկ այդ ժամանակ չէին դադարում այս ու այն կողմից առկայծող լուսանկարչական սարքերի լույսերը:

    
-Որքան կարելի է նկարել, - լսվեց դժգոհ ուղևորներից մեկի ձայնը:

    
Գիշերային Փարիզի փողոցներով սուրացող «մերսեդեսը» մոտեցավ Ալմա կամրջի մոտ գտնվող թունելին՝ բավականին առաջ անցնելով պապարացիներից և գրեթե անհետացավ նրանց տեսադաշտից: Սակայն հենց թունելի մուտքի մոտ կայանած սպիտակ «Ֆիատ» մակնիշի մեքենան գրեթե հավասարվելով սևաթույր «մերսեդեսի» արագությանը, նույնպես մեծ արագությամբ մուտք գործեց թունել: Մի քանի ակնթարթ անց լսվեցին ձայներ, որոնք անբնական էին և խախտում էին ոչ միայն Փարիզի գիշերային անդորրը, այլև շատ շատերի: Այնտեղ մահանում էր համայն մարդկության սրտերի թագուհին՝ արքայադուստր Դիանան: Շարունակել...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10414 | 0 | 0
Facebook