Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թաթուլ Կրպեյանի հետքերով

Nan Zeynalyan
Հեղինակ`
Nan Zeynalyan
20:12, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
Թաթուլ Կրպեյանի հետքերով

Մայրաքաղաք Երևանի և Արագած լեռնաշղթայի միջև է գտնվում Արագածոտնի մարզը, որի գողտրիկ անկյուններից մեկում՝ ալպյան մարգագետինների շղթայումով առանձնանում է Արեգ գյուղը, որտեղ ապրել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, ում անունով էլ այսօր կոչվում է գյուղը: Կորուսյալ հայրենիքի վերադարձի գաղափարով ու վճռականությամբ դաստիարակված երիտասարդ թալինցին ամեն տարի ապրիլի 24-ին բարձրացել է գյուղին հարակից Արտին լեռան գագաթը և կրակ վառել՝ ի նշան բողոքի ու պահանջատիրության:

Հայրենի հողի նվիրյալի քայլն այսօր հաստատակամորեն շարունակում է «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը:
     Ապրիլի 24-ին ակումբականները եղան Թաթուլում, խոնարհում ու ծաղիկներ դրեցին հերոսի մարմինն ամփոփող հուշակոթողին, այնուհետև վեհ ու հաստատակամ սկսեցին բարձրանալ լեռն ի վեր: Չնայած դժվարություններին՝ վերելքը հաղթահարվեց, և վարդանանքցիները լեռան գագաթին ծածանեցին հայոց եռագույնն ու խրոխտ քոչարիով, հայրենասիրական երգ ու պարով թնդացրին շրջակայքը: Նրանց ուղեկցում էին նաև գյուղի երիտասարդները՝ պարզ ու մաքուր, անմիջական ու պատվախնդիր մարդիկ, որոնց հետ շփումը, գոնե ինձ համար, եկավ հաստատելու, որ դեռ կա ու ապրում է հայու տեսակը:
     Օրվա վերջում ակումբականները հյուրընկալվեցին Թաթուլ Կրպեյանի տանը, որտեղ լեռնակերպ ու խրոխտ Կրպեյանները ջերմ ու հարազատորեն ընդունեցին բոլորին՝ մեկ անգամ ևս փաստելով անհատականություններ ծնած այդ հայկական օջախի հյուրամեծարության ու սրտաբացության մասին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10512 | 0 | 0
Facebook