Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Երկիր մոլորակն ի´մ տունն է»

Սեփ.լրատու
Մամուլի խոսնակ`
Սեփ.լրատու
09:39, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
«Երկիր մոլորակն ի´մ տունն է»

Ապրիլի 22-ին ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ կազմակերպել էին Երկրի միջազգային օրվան նվիրված «Երկիր մոլորակն ի´մ տունն է» խորագրով միջոցառում:

Միջոցառմանը մասնակցել են նաև աշակերտներ տարբեր կրթական հաստատություններից: Մասնավորապես` Դանիել Վարուժանի անվան N 89 հիմնական դպրոցի 7ա դասարանի աշակերտուհի Գայանե Բադալյանը և 171 հիմնական դպրոցի 6գ դասարանից Ալիսա Հարությունյանը` որպես թանգարանի Էկոակումբի «Բնագետ» -ներ, ներկայացել են պաստառով և փոքրիկ ելույթով՝ նվիրված «Մայր Երկրի միջազգային օրվան», ինչի համար արժանացել են մրցանակի և շնորհակալագրի:

Միջոցառմանը ներկա են գտնվել թանգարանի տնօրենը, ՀՀ բնապահպանության փոխնախարար Խ. Հակոբյանը, ովքեր էլ հանձնել են մասնակիցներին հավաստագրեր ու հուշանվերներ- մրցանակներ:

Իրենց խոսքում պատանի բնագետները նշել են. «21-րդ դարում Երկիր մոլորակը վտանգի մեջ է: Մարդիկ աղտոտում են շրջապատը՝ օդը, ջուրը, հողը, ոչնչացնում են կենդանական աշխարհը՝ մսի, մորթու և կաշվի համար: Դրա պատճառով է, որ կենդանիներից շատերը այսօր հայտնվել են Կարմիր գրքում:

Բայց կան նաև մարդիկ, ովքեր պահպանում են բնությունը և փորձում են հոգալ պահպանման մասին: Նրանք իրենց անվանում են «կանաչներ»:

Մենք՝ Երկրաբանական թանգարանի Էկոակումբի «Բնագետներս», մշտապես մասնակցում ենք Երկրաբանական թանգարանի կողմից կազմակերպվող նման միջոցառումներին՝ նվիրված Ջրի համաշխարհային օրվան, Մայր Երկրի միջազգային օրվան: Ընթացքում մենք ստանում ենք բազմապիսի գիտելիքներ Երկրի ու Մայր բնության պահպանման վերաբերյալ: Մեզ ծանոթացնոմ են այսօր առկա խնդիրներին, սովորեցնում՝ ինչպես պահպանել ու հոգ տանել բնության մասին:

Այդպիսի մի դասընթաց էլ անցկացրեցինք ապրիլի 22-ին «Երկիր մոլորակն ի´մ տունն է» խորագրով, Դիլիջանի ազգային պարկում: Դասընթացը շատ տպավորիչ էր ու ուսուցողական: Այն հնարավորություն տվեց ծանոթանալ բնության մասին հոգ տանող մարդկանց հետ: Շնորհակալ ենք Երկրաբանական թանգարանի և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներին նման հետաքրքիր, ուսուցողական միջոցառումներ կազմակերպելու համար, և, իհարկե, մեր դպրոցի ուսուցիչներին՝ մեր բազմակողմանի գիտելիքների համար, ինչն էլ այսօր մեզ հնարավորություն է տալիս ներկայանալ ելույթով: »:


    

Երկրաբանական թանգարանի տնօրինություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3863 | 0 | 0
Facebook