Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ես հպարտ եմ, որ հայ եմ. մեր պարտքն է՝ չլռել». Քլոե Քարդաշյան

Զավզակ
Հեղինակ`
Զավզակ
11:21, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
«Ես հպարտ եմ, որ հայ եմ. մեր պարտքն է՝ չլռել». Քլոե Քարդաշյան


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Քիմ Քարդաշյանը Twitter-ում հանդես եկավ Հայոց Ցեղասպանության մասին գրառմամբ: Թեմայի շուրջ իր խոսքն աշխարհին ուղղել է նաեւ նրա քույրը՝ Քլոե Քարդաշյանը.

«Այսօր լրանում է Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցը: 1915 թ-ին Օսմանյան կայսրության իրագործած կոտորածի պատճառով շուրջ 1.5 միլիոն հայ սպանվեց: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Մեր պարտքն է չլռելը՝ որտեղ էլ, որ լինեն մարդկային իրավունքների նման ոտնահարումներ: Լռությունը քաջալերում է տանջողին, ոչ թե տանջվողին: Ինձ տխրեցնում է այն փաստը, որ պատմական շատ գրքեր չեն ճանաչում այս կոտորածը, բայց ես կօգտագործեմ իմ ձայնը, որպեսզի տեղեկացնեմ այն մասին, որ իմ ժողովուրդը գոյատեւել է», -գրել է հայուհին՝ մեջբերելով նաեւ Վիլյամ Սարոյանին.

«Կուզեի տեսնել այս աշխարհի վրա որևէ ուժ, որ կարող է բնաջնջել այս սերունդը, այս փոքր ցեղին, որի պատմությունը վերջացած է եւ պատերազմները հաղթված, կառույցները` փշրված, գրականությունը կարդացված չէ, երաժշտությունը լսված չէ և աղոթքները պատասխանված չեն։ Համարձակվեցեք բնաջնջել այս սերունդը, տեսեք, թե կարող եք։

Աքսորեցե՛ք իրենց տներից դեպի անապատները, ձգեցե՛ք առանց հացի և ջրի, այրեցե՛ք նրանց տներն ու եկեղեցիները։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես պիտի վերածնվեն։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես կրկին պիտի խնդան։ Երբ նրանցից երկուսը աշխարհի որեւէ ծայրում հանդիպեն, տեսեք, թե մի Նոր Հայաստան չստեղծեն»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6126 | 0 | 0
Facebook