Լոնդոնաբնակ հայազգի նկարիչ Էդման Այվազյանն արդեն երրորդ անգամ Հայաստանում է: Այս անգամ նա ներկայացրել է իր աշխատանքները ընկերոջ՝ Սարգիս Մուրադյանի անվան պատկերասրահում: Էդման Այվազյանը Սարգիս Մուրադյանի ընտանքի 36 տարվա բարեկամն է: Էդման Այվազյանը մասնագիտական կրթությունը ստացել է Հռոմում, հետագայում իր արվեստը կատարելագործել է Լոնդոնում, ուր ապրում և ստեղծագործում է մինչ օրս՝ համադրելով իր արվեստում հայկական, արևելյան և եվրոպական մշակույթների արվեստները: Նա նաև դիզայներ և ճարտարապետ է:
Մարնամասները՝ ռեպորտաժում
Նյութը՝ Աննա Գարեգինյանի