Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կարծում եմ՝ շատ հետաքրքիր է, երբ մեր բիզնեսի դեմքերը հենց մենք ենք. Դավիթ Աղաջանյան (լուսանկարներ)

Զավզակ
Հեղինակ`
Զավզակ
13:54, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
Կարծում եմ՝ շատ հետաքրքիր է, երբ մեր բիզնեսի դեմքերը հենց մենք ենք. Դավիթ Աղաջանյան (լուսանկարներ)


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Դերասան Դավիթ Աղաջանյանը Life.panorama.am-ին պատմել է նորաստեղծ բիզնեսի մասին, ինչպես նաեւ տրամադրել իր անվանական բրենդի նոր հավաքածուի լուսանկարները, որոնց մոդելները հենց ինքն ու սիրելին են:

«Բիզնես հիմնելու մտքեր վաղուց ունեի, որոնք սկսեցի իրականություն դարձնել քայլ առ քայլ: Իհարկե, ինչպես յուրաքանչյու գործ հիմնելը, այնպես էլ այս պարագայում դժվարություններ կային ու կլինեն, սակայն, եթե կա նպատակ ու տրամադրվածություն, ապա հնարավոր է հասնել անհնարինին: Անկեղծ ասած՝ իսկզբանե մտքեր ունեի ստեղծել մի բան, որի նմանը չկա մեր երկրում, ու կարծում եմ, ինձ մոտ դա հաջողվեց: «DA» զարդերի բրենդը դեռեւս եծ տարածում չունի, սակայն վստահ եմ՝ մեր որակի շնորհիվ այն դեռ շատերին կհասցնի դուր գալ», - նշեց Դավիթն ու շեշտեց՝ ամեն ինչ արվում է բարձրորակ զարդեր ստեղծելու համար.

«Մեզ մոտ միայն կաշվե, արծաթյա եւ բնական քարերից զարդեր են, մեծամասամբ թեւնոցներ: Ասեմ, որ հենց սկզբից որոշում կայացրեցի, որ մեզ մոտ լինելու են բացառապես լավ որակի զարդեր: Ինքս ամեն հարցում եմ բծախնդիր, իսկ բրենդի ստեղծման գործում այդ հատկանիշս ասես կրկնապատկված լինի: Նշեմ նաեւ, որ օգտագործվող քարերի մեծ մասը ներմուծում եմ դրսից, կաշիները միայն բնական են: Անգամ մատուցման ձեւի հարցում ենք որակի վրա շեշտը դնում՝ գեղեցիկ ու որակյալ տուփ եւ այլն», - հավելեց արդեն նաեւ բիզնեսմեն դերասանը:

Մեր հարցին, թե ի՞նչ արժեն Դավիթ Աղաջանյանի անունը կրող բրենդի թեւնոցները, պատասխանեց.

«Անկեղծ ասած, երբ նոր էի քայելր ձեռանրկում այս զարդերի ստեղծման գործում, ինձ խորհուրդ էին տալիս բարձր գներով մտնել շուկա, սակայն որոշեցի, որ այն կլինի ավելի հասանելի, բայց համապատասխան կլինի նաեւ որակին: Մեզ մոտ արժեքը սկսում է 30.000 դրամից, ամեն ինչ կախված է օգտագործվող նյութից, ընդ որում նշեմ, որ մեր բոլոր մոդելների վրա արծաթ է օգտագործվում»:

«DA» զարդերի մոդելների հեղինակը հենց Դավիթն է, իսկ սիրելին՝ դերասանուհի եւ երգչուհի Աննա Դովլաթյանը, նրան օգնում է կանացի մոդելների հարցում:

«Աննան իր մեջ ունի նկարչական ջիղ ու կարողանում է մտքերը նաեւ թղթին հանձնել: Կանացի մոդելները ես ամբողջովին վստահել եմ իրեն, դե իսկ տղամարդկանց մոդելների հարցում ես ունեմ իմ պատկերացումները, որոնք բացատրելով մեր մասնագետին, կարողանում ենք ստանալ ցանկալի արդյունք», - նշեց նա:

Ի դեպ՝ օրերս Դավիթն ու Աննան որպես մոդելներ են հանդես եկել «DA» զարդերի ցուցադրության համար.

«Ինքս մտածեցի, որ մեզնից լավ ոչ մեկ չի կարող ներկայացնել մեր զարդերը: Լուսանկարների հարցում շեշտը դրել ենք չափավորության, հետաքրքրության ու օրիգինալության վրա: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր է, երբ մեր բիզնեսի դեմքերը հենց մենք ենք», - նշեց նա:

Դավիթ Աղաջանյանի բիզնեսը տարածում է գտել դեռեւս միայն օնլայն հարթության մեջ, սակայն դերասանի խոսքով՝ արդեն իսկ մտքեր ունի բրենդային խանութ բացել: Միայն թե այս հարցում Դավիթը շտապողականություն չի ցուցաբերում, թողնելով որ ամեն ինչ իր հունով ընթանա:

Հետաքրքրվելով, թե «Շանթ Պրեմիումի» «Օտարը» հեռուստասերիալից զատ Դավիթ Աղաջանյանն էլ ի՞նչ ծրագրեր ունի, պատասխանեց.

«Փակագծեր բացելով ասեմ, որ «Օտարը» հեռուստասերիալը շուտով նաեւ «Շանթ» հեռուստանկերության եթերում կլինի: Հիմա ուշադրությունս կենտրոնացած է այս սերիալի եւ բիզնեսի վրա. Ուզում եմ, որ իմ կատարած յուրաքանչյուր աշխատանք լավ պտուղներ տա, իսկ դրա համար պետք է ուժերի կենտրոնացում»:
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
12825 | 2 | 0
Facebook