Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի պատառ հիշողություն Հայոց պատմությունից

Մերի Գևորգյան
00:43, հինգշաբթի, 13 ապրիլի, 2017 թ.
Մի պատառ հիշողություն Հայոց պատմությունից
     Սիրիր հայրենիքտ այնպես, որ անգամ թշնամին վախենա այդ սիրուց․․․․
    
     Ապրիլյան պատերազմից մեկ տարի է անցել բայց վերքը հայոց սրտի դեռ սպի չի դարձել ։
    
     Մեր կողքին ապրող հերոս զավակները բազմիցս ապացուցել են, որ հակառակորդի ոտնձգությունները անպատիժ չեն մնում ։ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը իր 19 տարիների ընդհացքում այդպիսի զգացում չէր ունեցել երբեք, ինչպիսին եղավ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։
     Արմանը հիշում է ․
    
     «Ամեն ինչ սկսվեց գիշերվա 02։30-ին։ Գնացել էի Թալիշ հորաքրոջս տուն ։ Հորաքույր Մանանը գիտի, որ երբ ես գալիս եմ առաջինը իր պատրաստած նանայով թեյը պիտի խմեմ, ժամը 2-ին մոտ հորաքույրս թեյի պատրաստություն էր տեսնում, խոսում էր, պատմում Ռուսաստանում գտնվող իր ամուսնուց, հարցնում էր ծառայությունս ինչպես է անցնում։ Ես անհանգիստ էի, մի տեսակ տագնապ կար մեջս, սրտխփոց ունեի, ոտքերս դողում էին, բայց ես մտածում էի, թե վաշտում նկատած կլինեն բացակյությունս, նաեցի ժամին 02։20 էր հորաքույր Մանանը գնացել էր մոշի մուրաբա բերելու, պատուհանը փակեցի, վարագույրը քաշեցի մոտեցա բազմոցին, ուզում էի նստել, մեկ էլ ուժեղ պայթյոն լսվեց, քարացա, իրականում երբ նման վիճակում ես հայտնվում չես հասկանում ինչ կատարվեց, ինչ անես զգայարաններտ բթանում են, ուշքի եկա, երբ լսվեց 2-րդ պայթյունը, բայց այս անգամ շատ մոտից այնքան, որ տան դիմացի պատուհանի ապակիները փշրվեցին ու լցվեցին այն սեղանի վրա ուր դրված էին թեյով լի բաժակները։ Միանգամից հենում պարկած դիրք ընդունեցի ու սողեսող գնացի մառան հորաքրոջս հետևից ։Հորաքույրս թաքնվել էր մառանի քանդված պատի տակ ու լաց էր լինում, գրկեցի ու էլ չգիտեմ ինչպես դեւրս եկանք տանից ։Վազեվազ գնացինք ներքևի փողոցում ապրող տատիս տուն ։Ես մեր հարևանի հետ գյուղի խուլ ճանապարհներով հասա վաշտ ։Տագնապով բարձրացանք դիրքեր ու ամբողջ 4 օր պայքրեցինք մեր կյանքի գնով, մեր հողերի համար ։
     Կռվի ժամանակ ոչնչի մասին մտածել չես կարող միայն նպատակտ ողջ մնալն է, ես պայքարել եմ չմեռնել, քանի որ ամեն զինվորի մահով Հայաստանը ավելի խոցվում ու թուլանում է» ։
     Մեր այսօրվա հերոսը սովորում է Մանկավարժական համալսարանի՝թանգարանային գործ և հուշարձանների պահպանում ֆակուլտետի 2-րդ կուրսում, ուզում է հնագետ դառնալ ։
    
     «Երազանքներիցս մեկը կկատարվի եթե մի օր հետազոտությունների ժամանակ հայտնաբերեմ մի վայր, տեղ ուր ապրել են հայերը կամ մի բան, որ կպարզվի հայ ցեղին է պատկանել» ։
     Արմանը ասում է, որ մենք ամուր ազգ ենք ու հայրենասեր, հիմա մեր ազգին պետք են ավելի շատ Տիգրաններ, Վարդաններ, Վազգեններ, Մոնթեներ, Ադամներ ու Արմեններ ․․․
    
     «Մեզ զգոնություն է պետք, հասկանալ, որ երբեք հավատալ պետք չէ հակառակորդի խոստմանը ։Ամսի 5-ին հրադադար կնքվեց բայց մենք մեր զենքը վայր չպետք է դնենք, պետք է պայքարե՛նք։․Մեր հայրենիքի ժառանգներն են այս արարածները մեր պաշտպանն ու հանգստության հովանավորները» ․, այսպիսի մի գրառում էր կատարել Արմանը իր ֆեսբուքյան էջում ․․․
     Մեր զրույցի վերջում Արմանը սկսեց երգել ․
    
     —Երազ իմ երկիր հայրենի ․․․
     Մենք մի ծիլնենք քո արտի,
     Մենք մի զարկնենք քո բազկի ․․
     Հայրենի երկիր Հայաստան։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5628 | 0 | 0
Facebook