Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչ է աուրան

Yerevan News
Մամուլի խոսնակ`
Yerevan News
15:48, ուրբաթ, 31 մարտի, 2017 թ.
Ի՞նչ է աուրան
     Աուրա բառը դա հունական բառ է և ցույց է տալիս մարդու էներգոինֆորմացիոն դաշտը, որը շրջապատում է մարմինը:
     Ինչպես երկիր մոլորակը ունի էլեկտրամագնիսական դաշտ այնպես էլ մենք ունենք: Այդ դաշտը մեզ մոտ առաջանում է մեր նյարդային բջիջների՝ նեյրոնների հաշվին, քանի որ դրանք էլեկտրական հոսանքի կրողն են հանդիսանում, իսկ մեր օրգանիզմում շատ են նաև լիցքավորված մասնիկները ՝ իոնները: Արտաքին մագնիսական դաշտը ՝ ազդելով այդ իոնների վրա, ստիպում է դրանց անտեսանելի վահան կազմել մեր շուրջ ու որոշակի մեխանիզմներով ազդել մեր կյանքի որակի, ընթացքի և հենց մեր բնավորության վրա:
     Երբևէ լսել եք, որ ասում են մտքերը մատերիալիզացվում են կամ մտքերը կարող են իրական դառնալ ? Սա պատահական չի ասվում ...
     Սա դժվար չէ հասկանալ: Երբ մենք մտածում ենք մի բանի շուրջ, դրա արդյունքում մեր նեյրոններով հոսանք է անցնում, քանի որ այդ հոսանքը էներգիա է, իսկ էներգիայի պահպանման օրենքի համաձայն այդ էներգիան չի կարող կորչել, նա փոխակերպվում է մեկ այլ բանի, տվյալ պարագայում այն ազդում է իոնների վրա և ստիպում դրանց ավելի խտացնել մեր աուրան: Այսպիսով մեր աուրան դառնում է ավելի հագեցած, իսկ այդ նույն մեր աուրան կազմող իոնները փոխազդում են նաև մյուս մարդկանց աուրաների հետ ...Այս ընթացքը նման է ջուրը նետած քարի, որքան մեծ է քարը այնքան ուժեղ են ալիքները և ավելի ուժեղ կարող են ազդել շրջապատի վրա: Իզուր չէ, որ ասում են, երբ մի բան շատ ես ցանկանում լինում է: Ինձ հետ շատ է պատահել, որ լսեմ՝ ինչպես են մեկի մասին խոսելիս ասում, որ նա շառմով մարդ է կամ, որ հենց առաջին հայացքից ասում են՝ վստահելի է թվում: Այդպիսի մարդիկ իզուր չեն առանձնացվում մյուսների կողմից և սովորաբար հաջողակ են ու իրենց կյանքը բավականին լավ է դասավորվում՝ ի համեմատ ավելի մռայլ մարդկանց, իսկ դրա պատճառը ավելի շուտ ոչ թե նրա դիմագծերի բարությունն է կամ գեղեցիկ աչքերը, այլ հենց իրենց մտքերի արդյունքում ձևավորված էներգետիկ դաշտը, որով էլ նա ազդում է մյուսների վրա և թողնում իր անտեսանելի այցեքարտը: Մտքերը սնում են մեր աուրան, իսկ անընդհատ այդ մտքերի հոսքը կազմում է բնավորությունը, ինչը կարող է փոխել մեր կյանքը դեպի լավը կամ վանել մյուսներից ու տանել դեպի անհաջողություն:
Աղբյուրը` mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4827 | 0 | 0
Facebook