1.Քնեք զով սենյակում: Թող ձեր ննջարանի ջերմաստիճանը չբարձրանա 18-20 աստիճանից: Դա կօգնի պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը:
2.Էմոցիաները մի կուտակեք ձեր ներսում: Անպայման դուրս թափեք բացասական էմոցիաները՝ արտասվեք, գոռացեք, կիսվեք մտերիմների հետ: Մի համոզեք ձեզ, որ դրանք հիմարություններ են: Եթե ամեն ինչ պահեք ձեր ներսում, կարող եք նույնսիկ ինֆարկտ ստանալ:
3.Ծարավը հագեցրեք ջրով և ոչ թե գազավորված հյութերով:
4.Մի փորձեք ամեն ինչ հասցնել: Ժամանակ գտեք նաև ձեզ համար: Աշխատանքից տուն գալով՝անմիջապես ձեռնամուխ մի եղեք տնային գործերին: Նախ հագստացեք ձեզ բավարար չափով և հետո միայն սկսեք տնային գործերն անել:
5.Շոկոլադ կերեք: Բայց միայն մուգ և առնվազն 70 % կակաո պարունակող: Քաղցրեղենը հանում է նյարդային լարվածությունը, նաև պարունակում է պոլիֆենոլներ: Այդ հատուկ նյութերը պաշտպանում են սիրտը շատ հիվանդություններից:
6.Շարժվեք: Զբաղվեք լողով, պարեք, զբոսնեք՝ գտեք ցանկացած ակտիվ զբաղմունք նաև ձեզ ուրախություն պատճառող: Այդպես կազատվեք սթրեսներից և մկանները ակտիվ կպահեք:
7.Աղցանները համեմեք ձիթապտղի յուղով: Այն պարունակում է երիտասարդության վիտամինը՝ E-ն: Ձիթապտղի յուղը նաև օրգանիզմից հանում է թունավոր նյութերը և անոթները մաքրում խոլեստերինից:
8.Կանաչ թեյ խմեք: Այդ ըմպելիքը պարունակում է հզոր հակաօքոսիդանտներ, որոնք դանդաղեցնում են բջիջների ծերացումը: Խմեք օրական 1-2 բաժակ:
9.Դասական երաժշտություն լսեք: Այդպիսի երաժշտությունը օգնում է պայքարել սթրեսի հետևանքների դեմ և բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:
10.Ցիտրուսային մրգեր կերեք: Մանդարինը, նարինջը ու թուրինջը հարուստ են C վիտամինով: Այն հզոր հակաօքսիդանտ է՝ «երիտասարդության վիտամին»:
11.Քնեք: Օրգանիզմին ժամանակ է պետք վերականգնվելու համար, հակառակ դեպքում այն շուտ դուրս կգա շարքից: Օրական քնեք առնվազն 8-10 ժամ: