Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի միջոցառման մասին...

15:30, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
Մի միջոցառման մասին...

Մարտի 22-ին խանդավառ տրամադրություն էր տիրում Խրիմյան Հայրիկի անվան 10 հիմնական դպրոցում:

Բոլորը ոգևորված սպասում էին……

Սպորտային միջոցառում էր, որին մասնակցելու էին 4ա և 4բ դասարանները: Եվ ահա հնչեց երաժշտությունը: Թիմերը շարվեցին: Տնօրեն Գ.Ն.Մարտիրոսյանը ազդարարեց սպորտլանդիայի բացումը.

Թիմերն իրենք էին ընտրել անվանումները ու կարգախոսները՝ «Առյուծներ» և «Արծիվներ»:

Սպորտլանդիայում ընդգրկված էր 6 խաղ: Խաղերը ընդմիջվում էին պարային համարներով: Դպրոցի աշակերտների կատարմամբ և սպորտային կատարումներով՝ գեղարվեստական մարմնամարզությունից և սամբո մարզաձևից:

Հանդիսավորությամբ կազմակերպվեց պարգևատրման արարողությունը: Տնօրեն Գ.Ն.Մարտիրոսյանը գավաթը հանձնեց 4ա դասարանին՝ «Արծիվներ» թիմին: Սակայն պետք է նշել, որ հաղթող կարելի է համարել և հակառակորդ թիմին՝ «Առյուծներին» , քանի որ սպորտային միջոցառումը ծառայեց իր նպատակին, այն է բարձրացնել աշակերտների ֆիզիկական պատրաստության մակարդակը և նպաստել միասնական աշակերտական համայնքի կազմակերպմանն ու համախմբմանը:

Աշակերտների ու ծնողների ոգևորությունն անսահման էր: Նրանք իրենց շնորհակալությունը հայտնեցին դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Գ.Գ.Ղարիբյանին, Ա.Ն.Միլիտոնյանին և ֆիզկուլտուրայի ինստիտուտի պրակտիկանտներին:

Վերջիններս էլ խոստացան, որ նման միջոցառումները կլինեն շարունակական:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4654 | 0 | 0
Facebook