Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էլ ով ունի քեզ պես սիրուն. գրեթե բոլոր հայկական հարսանիքների ամենառոմանտիկ երգերը (տեսանյութ)

Wedding.am
Մամուլի խոսնակ`
Wedding.am
14:58, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
Էլ ով ունի քեզ պես սիրուն. գրեթե բոլոր հայկական հարսանիքների ամենառոմանտիկ երգերը (տեսանյութ)

Որքան էլ շատերը ներկայումս հերքում են այն, որ հայկական, այսպես կոչված, 6/8 երգերը ոչ լսում են, ոչ էլ դրանց ներքո ուրախանում, այնուամենայնիվ, փաստերն ու դեպքերը լրիվ այլ բան են ցույց տալիս։ Վստահաբար կարելի է պնդել, որ գրեթե 80 տոկոս հայկական հարսանիքներին բոլոր հյուրերը սիրում են ուրախանալ հենց այդ երգերի ներքո, իսկ այդ երգերը մերժողներից շատերն էլ պարելու ընթացքում երգչին գրեթե հավասար անգիր երգում են այդ երգերը։

6/8-ի պարային ռիթմերով երգերը ունեն իրենց, այսպես կոչված, «քույր» տարբերակը, այսինքն նույն կատարողականությամբ, սակայն ավելի դանդաղ, ռոմանտիկ պարային ռիթմով երգեր, որոնք նույնպես մեծ պահանջարկ ունեն հայկական շախով-շուխով հարսանիքներին, քանի որ շատ լավ առիթ են երգի միջոցով սիրելիին զգացմունքները պատմելու, նրան գեղեցիկ, գլխապտույտ պարի հրավիրելու և սիրո մեծ տոնը նշելու։ Այդ երգերը սիրվում են բոլորի կողմից․ չէ որ պարզ, առանց ավելորդ ուռճացումների երգի բառերը պատմում են այն մաքուր ու պարզ զգացմունքի մասին, որի կարիքն ու պակասը ունեն բոլորը։

Էլ ով ունի քեզ պես սիրուն, խոստովանեք, որ աղջիկը գոնե մի քանի ակնթարթ այս խոսքերը լսելիս իրեն չի զգա աշխարհի ամենասիրուն աղջիկը, և կհավատա, որ թագուհին է նրա կյանքի, ով կշռայլի այդ խոսքերը իր պատվին (խոսքերի մեջբերումը Գևորգ Բարսամյանի երգից) ։

Wedding.am-ը առանձնացրել է հայկական համացանցային տիրույթում մի քանի ստեղծագործություն, որոնք վստահաբար կարող են հնչել գրեթե յուրաքանչյուր հարսանիքի՝ պարգևելով նորապսակներին և հյուրերին անմոռանալի ակնթարթներ։
     https://www.youtube.com/watch?v=Fk9XBoEthxE

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5178 | 0 | 0
Facebook