Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե մեր քաղաքացին ուզումա հնդկական սերիալ, իրեն պետք է բավարարել. վարչապետը հնդկականների մասին (տեսանյութ)

Եթերի ցեց
Հեղինակ`
Եթերի ցեց
15:52, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
Եթե մեր քաղաքացին ուզումա հնդկական սերիալ, իրեն պետք է բավարարել. վարչապետը հնդկականների մասին (տեսանյութ)
     ՀՀԿ քարոզողները ի դեմս գլխավոր քարոզչի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի, այսօր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում էին: Բնակիչների հետ հարցուպատասխանի ժամանակ քաղաքացիներից մեկը հարց ուղղեց Կարեն Կարապետյանին՝ ներկայանալով, որ հեռուստալրագրող է, հայոց լեզվի եւ գրականության մասնագետ և ասելով, որ միտումնավոր է նշում ոլորտները, քանի որ այս ոլորտներում տեղի ունեցող փոփոխությունները իրեն հետաքրքիր է:
     Կինը ելույթը սկսեց վարչապետից խոսելով՝ նշելով, որ վերջինիս մուտքը Հայաստան շռնդալից է եղել. «Ձեր մուտքը, պարոն Կարապետյան, Հայաստան, այսինքն՝ ձեր հայրենիք եւ կառավարություն, եղավ շռնդալից եւ խոստումնալից, շատերը ոգեւորվեցին եւ մինչեւ այսօր ոգեւորվում են, ոգեւորված են ու հավատում են Ձեզ: Կային մարդիկ, ովքեր գրեթե Ձեզ աստվածացնում էին եւ շարունակում են աստվածացնել, որն իհարկե ճիշտ չեմ համարում: Մարդուն աստվածացնելը խոսում է այն մասին, որ մարդիկ տպավորված էին եւ ցանկանում էին տեսնել մեկին՝ հանձինս ձեզ, ով բարեփոխիչ է...»:
     Կինը շարունակեց իր խոսքը, որը տեղ-տեղ ծիծաղ առաջացրեց ներկաների մոջ: Վարչապետը գլխիկոր սկսեց ետուառաջ քայլել, համբերատար լսել: Կնոջ խոսքի ընթացքում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը սկսեց հեռախոսի մեջ խորանալ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գլուխը այս ու այն կողմ շրջել:
     Կնոջը նաեւ հետաքրքրում էր հեռուստատեսության արդի որակը: Նա նշեց, որ հեռուստաէկրանները լցված են անորակ սերիալներով: Ի վերջո նա հասկացավ, որ երկար է խոսում, դրա համար ներողություն խնդրեց, այնուհետեւ վարչապետին ասաց՝ ներեցեք, որ այսքան խոսում եմ, բայց հույս չունեմ, որ ձեզ երբեւէ էլի կտեսնեմ:
     Մինչ վարչապետը կպատասխաներ կնոջ տարաբնույթ հարցերին, վերջինս նշեց. «Դուք խոսում եք, ես ձայնագրում եմ, եւ այն, ինչ խոստանում եք, տասը տարի հետո նույն այս ձայնագրությամբ մոտենալու եմ Ձեզ»:
     Կնոջ խոսքից հետո վարչապետը արձագանքեց՝ ձայնագրեք, հետո անցավ հարցերին պատասխանելուն:
     «Ով ձեզ ասում ա՝ մեր հին գործարանները վերագործարկելով լավ ենք ապրելու, մի հավատացեք, էդ հին գործարանները էլ ոչ մեկին պետք չեն, աշխարհը փոխվել ա, պետք ա տնտեսությունը զարգացնենք, որ մտավորականությունն իր տեղը գտնի: Դուք ուզում եք Ձեր կամքը թելադրել հեռուստատեսությանը, որովհետու դուք համարում եք դա անճաշակ, բայց մեր ունկնդիրների հիմնական մասը դա ուզում ա, եթե մեր քաղաքացին ուզում ա հնդկական սերիալ, իրեն պետք ա բավարարել, եթե ձեզ ձեռ չի տալիս, մի նայեք», - ասաց վարչապետը:
    
     Աննա ՊԱՊԻԿՅԱՆ Նյութի աղբյուրը` hraparak.am
Էլ վարչապետին աստվածացնել, էլ հնդկական սերիալներ, էլ նրան ձայանագրել. Վարչապետը լուռ համբերում էր
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4978 | 0 | 0
Facebook