Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչու՞ են Անկախ Հայաստան ֆեյքին քսի տվել Իքս Ֆակտորի վրա

Եթերի ցեց
Հեղինակ`
Եթերի ցեց
18:05, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
Ինչու՞ են Անկախ Հայաստան ֆեյքին քսի տվել Իքս Ֆակտորի վրա


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Շատերը այսօր դարձել են «արդարության» ջատագող: Արդեն մի քանի օր է՝ համացանցում խոսում են «արդարության» մասին, և այդ մարդիկ իրենց հերոսի տեղ դրած փորձում են արդարություն վերականգնել: Խոսքը մի ծրագրի մասին է, որը բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների հնարավորություն է ընձեռում ճանաչում ձեռք բերել, իրենց առաջ նոր դռներ է բացում անկախ նախագծում զբաղեցրած հորիզոնականից։ Հետաքրքիր է մի բան՝ ո՞րն է «արդարության» չափանիշը ըստ Դավիթի երկրպագուների: Միգուցե այն, որ Դավիթը քվեարկությանը քիչ ձայն հավաքելով մնա նախագծում, իսկ այն մարդը ում համար երկրպագուները շատ ավելի շատ են քվեարկել ՝ դուրս մնա: Այ թե արդարություն է:

Իհարկե զարմանալի էր, որ այսքան ժամանակ Անկախ Հայաստան էջը լուռ էր և առիթից օգտվելով սովորության համաձայն մի աբսուրդ նյութ չէր հրապարակել: Կարծում եմ՝ չափից շատ էժան հոդված էր: Հետաքրքիր է, Անկախ Հայաստանը որքանո՞վ է վաճառվել այս խեղաթյուրված նյութը տարածելու համար:

Իրական անարդարությունը այն է, որ Անկախ Հայաստանի նման ֆեյք էջեր կան, որոնք անհիմն մեղադրանքներ են ներկայացնում կամ անհարկի քննարկումներ հրահրում։

Անարդարությունը այն է, որ նախագծի վրա աշխատող պրոֆեսիոնալների տարիների աշխատանքը նման անորակ էջերը փորձում են գետնին հավասարեցնել:

Անարդարությունը այն է, երբ նախագծում մնացած մյուս մասնակիցներին անարժան են համարում միայն այն բանի համար, որ խաղը լքել է իրենց սիրած մասնակիցը:

Անարդարությունը այն է, երբ հազարավոր մարդիկ մեծ հետաքրքրությամբ հետևում են Իքս-ֆակտոր նախագծին և հետո սկսում վարկաբեկել, ասելով, որ անարդար որոշում է, և դա այն դեպքում, երբ հեռուստադիտողը ինքն է քվեարկության արդյունքում որոշում՝ ով շարունակի մնալ նախագծում և ով լքի:

Անարդարություն այն է, որ մինչ այսօր գոյություն ունի Անկախ Հայաստան էջը և որ նրան դեռ հետևողներ կան:

Դեռ երկար կարող եմ թվարկել Անկախ Հայաստան ֆեյքի թերությունները և կողմնապահ հրապարակումների ցուղակը, բայց վստահ եմ, որ դուք ինձնից լավ գիտեք, թե քանի անորակ և էժան նյութեր է հրապարակել, քանի կայացած նախագծերի և անհատների մասին վարկաբեկող լուրեր տարածել:
     Բան չունեմ ասելու՝ մարդիկ փող են աշխատում նյութեր տարածելու վրա, բայց դա կարելի է անել ուրիշ ձև, օրինակ՝ միտինգների ժամանակ ուղիղ եթեր մտնելով:
     Էսքանը:
     Եթե մարդ կա, որ համարում է «Անկախ Հայաստան ֆեյքը որակյալ և ճիշտ լուրեր տարածող էջ է, ապա ինքը նաև կհավատա, որ Իչան ու Վիրը իրական մարդիկ չեն, այլ անիմացիա են:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5957 | 0 | 0
Facebook