Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ջրի համաշխարհային օրը մշակույթների խաչմերուկում, 2017թ․»...

Սեփ.լրատու
Մամուլի խոսնակ`
Սեփ.լրատու
14:28, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
«Ջրի համաշխարհային օրը մշակույթների խաչմերուկում, 2017թ․»...
    
    

Մարտի 22-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ջրի համաշխարհային օրվան նվիրված աշխատաժողով` «Ջրի համաշխարհային օրը մշակույթների խաչմերուկում, 2017թ․» խորագրով:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ով, ողջունելով ներկաներին, անդրադարձավ ՀՀ-ում և, ընդհանրապես աշխարհում, ջրային ռեսուրսների պաշարներին, դրանց կարևորությանը և ռացիոնալ օգտագործման անհրաժեշտությանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՀՀ–ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը և Իտալիայի Հանրապետության դեսպան Ջովաննի Ռիչուլլին:

Դեսպաններն իրենց խոսքում կարևորեցին ջրային պաշարների հետ կապված խնդիրները` նշելով, որ դրանք միջազգային խնդիրներ են և պահանջում են համընդհանուր լուծումներ: Դեսպանները ներկայացրեցին նաև Եվրամիության և, մասնավորապես` իրենց երկրների կողմից ջրային ռեսուրսների պահպանման և կառավարման ուղղությամբ մեր պետությանը ցուցաբերվող աջակցության ծրագրերը:

Աշխատաժողովի ընթացքում նշվեցին նաև ՀՀ կառավարության կողմից խնդրի կարգավորմանն ուղղված լուծումների մասին:

Խորհրդաժողովի ընթացքում գիտնականները և մասնագետները ներկայացրեցին ոլորտում առկա վիճակը, իրականացվող միջոցառումները և հնչեցրեցին առաջարկներ:

Աշխատաժողովի երկրորդ մասն անցկացվեց Երկրաբանական թանգարանում, որտեղ թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ջրի համաշխարհային օրը մշակույթների խաչմերուկում, 2017թ․» խորագրով միջոցառում-մրցույթ: Միջոցառման նպատակն էր կարևորել ջրի դերը մեր կյանքում և հանրության ուշադրությունը կենտրոնացնել այս կարևոր հարցի շուրջ՝ նպաստելով երիտասարդության իրազեկման բարձրացմանը՝ գլոբալ բնապահպանական խնդիրների և Ռիոյի կոնվենցիաների վերաբերյալ: Աշխարհն այն տոնում և ահազանգում է. ջուրը դառնում է չբավարարող բնական պաշար:

Միջոցառմանը մասնակցում էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ԲՈՒՀ -երի ուսանողներ, դասախոսներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև` հանրության այլ շրջանակների ներկայացուցիչներ: Մասնակիցները ներկայացել էին ազգային հագուստով և խորհրդանիշերով:

Մասնակից խմբերը հանդես եկան պաստառներով, որոնց վրա պատկերված էին ներկայացվող երկրի ջրային պաշարները (գետեր, լճեր, ջրվեժներ), էկոլոգիական խնդիրը, ջրի մասին ասույթները, ջրին նվիրված ազգային տոնը: Պաստառներ էին ներկայացրել Սիրիայի, Եգիպտոսի, Չինաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Չեխիայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Եզդիական համայնքի ներկայացուցիչները:

Պաստառների հիման վրա նախատեսվում է տպագրել` «Ջրի համաշխարհային օրը մշակույթների խաչմերուկում, 2017թ․» գիրքը:

Միջոցառումն էլ ավելի գունեղ ու տպավորիչ դարձրին Տարոն գեղագիտական կենտրոնի և Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաների «Հայաստանի ջրաերկրաբանական հուշարձանները» խորագրով գեղանկարների ցուցադրությունները և սաների հետաքրքիր պատումները՝ նկարների մասին։
     Ծրագրի արդյունքում մասնակիցները ծանոթացան համաշխարհային ու ազգային մակարդակներում ջրային պաշարներին և վերջիններիս վերաբերյալ առկա բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև` այն լուծումներին, որոնք ուղղված են խնդիրները մեղմելուն, ջրին նվիրված ազգային տոներին, ծեսերին, ասույթներին:

Մրցութային ելույթները բարձր գնահատվեցին և մեծ հետաքրքրությամբ դիտվեցին հատուկ ընտրված ժյուրիի կողմից, որոնց արդյունքները կհրապարկվեն «Մայր Երկրի օր» -ը՝ ապրիլի 22-ին։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2609 | 0 | 0
Facebook