Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ոչ թե ընտրություն այլ ձևականություն, քարոզարշավը շարունակվում է

sasun tevosyan
Հեղինակ`
sasun tevosyan
21:49, կիրակի, 19 մարտի, 2017 թ.
Ոչ թե ընտրություն այլ ձևականություն, քարոզարշավը շարունակվում է

Հայաստանում շարունակվում է նախընտրական քարոզարշավը և միայն ՀՀկ-ին և Ծառուկյան դաշինքին է հաջողվում ամբոխ հավաքել, մյուսների մոտ դա չի հաջողվում և նրանք ապարդյուն դռնե- դուռ ընկած ձայներ են մուրում: Ընդիմադիր գործիչները չլսեցին Հայրիկյանին և չսատարեցին: ԱԺ պատգամաորական տեղերի համար կռիվ տվեցին , դաշինք քանդեցին և առաջիկայում կճաշակեն պարտության դառնը պտուղը: Կկարողանան արդյոք հավաքել 7 % արգելքը հազիվ թե …: Այսօր ընդիմադիր քաղաքական դաշտը նման է քանդված ավելի, որը ցանկանում, բայց անկարող է սրբել աղբը … 1996 թ-ին հնարաոր եղավ հաղթել, իսկ 1998-ին հեռացնել ՙ ՙ Մեր դեմ խաղ չկա ՚ ՚ իշխանական բուրգին և դա եղավ համընդհանուր համախմբման արդյունքում, մի բան որը այսօր չկա: Ինչ պատճառաբանություն էլ, որ բերեն, ՕՐՕ, ԵԼՔ, Կոնգրես ու մյուսները նրանց հավաքներին մարդ չի հավաքվում, հետևաբար 50 % և ավելիյի մասին խոսելը ավելորդ կլինի: Յուրայիների ու համակիրների ձայներով կարելի է հավաքել ընդամենը մի քանի տոկոս և ոչ ավելին, իսկ եթե ՀՀ թաքաոր Սերժը բարեհաճի և նրանց ձայները մի երկու – երեք տոկոս էլ ավելացնի, այդպիսով հնարաորություն տալով անցնել 7 % արգելքը ապա պետք է շնորհակալ լինեն հորեղբոյր, քաոր, թագաոր Սերժին բարեգթության համար և անմիջապես խորհրդարանում ընդիմություն խաղալ, չէ որ խաղաշրջանը 5 տարի: Այո կյանքը բեմ է, նրանք դերասան, մեր գոյությունը անեական …

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6102 | 0 | 0
Facebook