Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մենք էդքան էլ անճար չենք, որ մեր երեխեքի համար էլ չանենք, էդի կլուծենք. Սեյրան Սարոյանը՝ Առատաշենում.Տեսանյութ

16:45, կիրակի, 19 մարտի, 2017 թ.
Մենք էդքան էլ անճար չենք, որ մեր երեխեքի համար էլ չանենք, էդի կլուծենք. Սեյրան Սարոյանը՝ Առատաշենում.Տեսանյութ

Արմավիրի մարզում (թիվ 6 ընտրատարծք) ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Աժ պատգամավորական թեկնածու Սեյրան (Սեդրակ) Սարոյանն այսօր այցելեց Առատաշեն (Հայի Զեյվա) համայնք, զրուցեց գյուղի բնակիչների հետ, ծանոթացավ խնդիրներին։
     Համայնքի բնակիչները պատգամավորի թեկնածուին ընդունեցին աղ ու հացով, մեծ սպասումով և այն ակլնկալիքով, որ վերջապես կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։
     Համայնքապետ Վահրամ Հարությունյանի և մյուս բնակիչների հիմնական խնդրանքը ջրին, դպրոցի վերանորոգմանը, մանկապարտեզի կահավորմանը և ուսանողների ուսման վճարների զեղչմանն էր վերաբերում։
     Սեյրան Սարոյանը խոստացավ այդ բոլոր հարցերը համայնքապետի հետ առանձին հատ առ հատ քննարկել և հասկանալ, թե ինչպես պետք է լուծում տալ դրանց։ Ս. Սարոյանը չմոռացավ նաև ուշադրության կետրոնում պահել ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման խնդիրը՝ վստահեցնելով, որ անձամբ այդ հարցը «կտանի մինչև Կառավարություն և հետամուտ կլինի դրա լուծմանը» ։
     «Ես խոստանում եմ մեր Հայի Զեյվայի ժողովրդին, որ էդ հարցերին անպայման լուծում կտանք։ Հիմա արդեն իմ համար ազատ կլինի, օրինակի համար, եթե էն ժամանակ գնայի Կառավարություն, կռիվ տայի, որ գիտե՞ք՝ մեր Հայի Զեյվայում ջուր չկա, կասեր՝ այ մարդ, հել գնա գործիդ, կա, թե չկա՝ քո ի՞նչ գործնա։ Իսկ հիմա չեն կարա ասեն, ընտրակարգը փոխվել է, արդեն իմ ձեռներն ազատ են, կասեմ իմ ժողովրդի ջուրը պտի քաշվի ու վերջ», - ասաց Սեյրան Սարոյանը։
     Գյուղի բնակիչների հետ զրուցի վերջում Սարոյանը, կես կատակ-կես լուրջ հավելեց՝ ինձ թվում է, որ ամսի 3-ին էլ կգանք միասին կնշենք էս ամեն ինչը։
     Մանրամասները՝ տեսանյութում։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
11563 | 0 | 0
Facebook