Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մտքեր, որը կարևոր է հիշել

16:25, հինգշաբթի, 16 մարտի, 2017 թ.
Մտքեր, որը կարևոր է հիշել
     ► Յուրաքանչյուր ոք կարող է լավ խոսել, երբ համբերությունը կորցնի, եթե ամենատգետ մարդու ծնոտին հարվածելով գետնին տապալենք, ապա ոտքի կանգնելով այդ մարդը այնքան հմտորեն, կրակոտ և արտահայտիչ կխոսի…
     ► Եթե ցանկանում ես մեղր քամել մի շրջիր փեթակը
     ► Ես հասկացա, որ փնթփնթալը հիմարություն է: Իմ սեփական թերությունների հետ կապված բավական հոգսեր ունեմ. Ուր մնաց, թե նեղսրտեմ, որ Աստված չի հոգացել մարդկանց միջև հավասարապես բաժանել մտավոր ունակությունները…
     ► Քննադատությունը անօգուտ է, որովհետև այն ստիպում է մարդուն պաշտպանվել, և որպես կանոն, փորձել արդարանալ: Քննադատություն վտանգավոր է, որովհետև հարված է հասցնում մարդու գոռոզությանը, տրորում արժանապատվությունը և վիրավորանք է առաջացնում…
     ► Մարդկային բնավորությանը հատուկ է մեղադրել ցանկացած մարդու, միայն ոչ իրեն:
     ► Հաջորդ անգամ, երբ դուք ինչ-որ մեկին քոթակելու գայթակղություն կունենաք, հանեք ձեր գրպանից հինգ դոլարանոց թղթադրամ. նայեք նրա վրա Լինկոլնի պատկերին և հարցրեք. «Իսկ ինչ կաներ Լինկոլնը, եթե այս հարցը լուծելիս լիներ»:
     ► Եկեք մտածենք, որ քննադատությունը նման է փոստային աղավնու, որը միշտ տուն է վերադառնում:
     ► Մարդկանց հետ շփվելիս մի մոռացեք, որ գործ ունեք ոչ թե տրամաբանորեն դատող էակների, այլ զգացմունքային էակների հետ, որոնք լի են նախապաշարումենով և գործում են` ելնելով իրենց գոռոզամտությունից ու փառասիրությունից
     ► Քննադատությունը մի վտանգավոր կայծ է, որը կարող է պայթյուն առաջացնել սնափառության վառոդատուփում…
     ► Մարդկանց պարսավելու փոխարեն փորձենք նրանց հասկանալ: Փորձեք պատկերացնել, թե ինչու են նրանք վարվում հենց այսպես և ոչ թե այլ կերպ: Դա շատ ավելի օգտակար է և հետաքրքիր, քան քննադատելը և մարդուն կարեկից է դարձնում շրջապատողների հանդեպ. Համբերատար և բարյացակամ: Ամեն ինչ հասկանալ նշանակում է ամեն ինչ ներել:
     ► Շողոքորթությամբ հազվադեպ կարելի է ազդել խորաթափանց մարդկանց վրա: Այն փուչ է, եսասիրական և կեղծ: Այն չպետք է հաջողություն ունենա և սովորաբար չի ունենա:
     ► Հանցագործների միայն փոքր մասն է իրեն վատ մարդ համարում: Իրենց կարծիքով, նրանք ճիշտ այնպիսի մարդիկ են, ինչպես դուք և ես: Այդ պատճառով նրանք ջանում են ինչ-որ ձևով պատճառաբանել, բացատրել իրենց արարքները:
    

► Էմերսոնն ասում էր. «Ինձ հանդիպող յուրաքանչյուր մարդ ինչ-որ առումով գերազանցում է ինձ և այդ իմաստով ես կարող եմ սովորել նրանից»:
    

► Եղեք անկեղծ ձեր գնահատականում և շռայլ` գովեստում, և մարդիկ հիշողության մեջ կպահեն ձեր խոսքերը, կփայփայեն դրանք և կկրկնեն ողջ կյանքի ընթացքում, կկրկնեն շատ տարիներ անց, երբ դուք դրանք մոռացած կլինեք:
    

► Եթե ուզում ենք բարեկամներ ձեռք բերել, եկեք մեր բոլոր ուժերը տրամադրենք, որպեսզի ուրիշների համար անենք ինչ-որ բան, որը պահանջում է ժամանակ, ջանք, եռանդ, անշահախնդրություն և հոգատարություն:
     ► Բեռնարդ Շոու. «Եթե պարզապես ինչ-որ բան սովորեցնեն մարդուն, նա երբեք ոչինչ չի սովորի»:
    
    

► Ահա թե ինչու են շներն այդպիսի սեր վայելում, մեզ տեսնելիս նրանք հայտնում են իրենց ուրախությունը հնարավոր բոլոր միջոցներով: Այդ պատճառով շատ բնական է, որ մենք էլ ենք ուրախանում նրանց տեսնելիս…

► Այն մարդը, որը չի հետաքրքրում իր եղբայրակիցներով, ամենամեծ դժբախտություններն է կրուն կյանքում և ամենամեծ վնսան է հասցնում շրջապատողներին: Հենց նման մարդկանց միջավայրում են հայտնվում ձախողակները…

► Գործերը խոսում են ամեն տեսակ խոսքերից բարձր, իսկ ժպիտն ասում է. «Դուք ինձ դուր եք գալիս, դուք ինձ երջանկացնում եք, ես ուրախ եմ ձեզ տեսնել»:

► Միտքը մեծագույն ուժ է: Պահպանեք պատշած հոգեվիճակ և միշտ կլինեք քաջ, անկեղծ և բարձր տրամադրության մեջ: Ճիշտ մտածել` նշանակում է ստեղծել: Ամեն ինչ ի կատար է ածվում ցանկության միջոցով, և յուրաքանչյուր անկեղծ խնդրանք կատարվում է: Մենք նմանվում ենք նրան, ինչին մղում է մեր սիրտը: Պահել ծնոտը ձգված, իսկ գլուխը` բարձր: Մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի դառնալ աստված…

► Լինկոլնը մի անգամ նկատել է, որ «մարդկանց մեծամասնությունը երջանիկ է այնքան, որքան ինքը որոշել է լինել երջանիկ»:

► Ժպիտը հարստացնում է նրանց, ովքեր այն ստանում են` միաժամանակ չաղքատացնելով նրանց, ովքեր նվիրում են:


    

► Ժպիտը հանգստություն է բերում հոգնածներին, ցերեկվա լույս է հուսալքվածներին, արևի ճառագայթ` տխուր մարդկանց, ինչպես նաև անախորժությունների դեմ բնության ստեղծած լավագույն հակաթույն է…

► Աշխարհում բոլորը երջանկություն են փնտրում, և այն գտնելու միայն մի ստույգ ուղի կա: Դրա համար դուք պետք է սովորեք կառավարել ձեր մտքերը: Երջանկությունն արտաքին պայմաններից չի կախված: Այն կախված է ներքին պայմաններից: Դուք երջանիկ եք կամ դժբախտ եք ոչ թե շնորհիվ այն բանի, թե ով եք դուք, որտեղ եք գտնվում կամ ինչ եք անում, այլ ձեր վիճակը պայմանավորված է նրանով, թե դուք այն ամենի մասին ինչ եք մտածում:

► Այն մարդը, որը խոսում է իր մասին, միայն իր մասին էլ մտածում է: Իսկ այն մարդը, որը մտածում է միայն իր մասին, նա անկիրթ է, որքան էլ որ բարձր կրթություն ստացած լինի:

► Ուրիշի վրա ազդելու միակ միջոցը աշխարհում դա նրա ուզած բաների մասին խոսելը և նրան սովորեցնելն է, թե ինչպես ստանա դրանք:

► Միշտ խուսափեք սուր անկյուններից:

► Վեճում հաղթելու միակ միջոցը նրանից խուսափելն է:

► Բեն Ֆրանկլին. «Եթե վիճում եք, գրգռված և հակաճառում, դուք երբեմն կարող եք հաղթանակ տանել, սակայն այդ հաղթանակն անիմաստ կլինի, քանզի դուք երբեմն ձեռք չեք բերի հակառակորդի բարեհաճությունը»:

► Դուք պետք է ուրախանաք մարդկանց հետ շփվելիս, եթե ուզում եք, որ մարդիկ ուրախանան ձեզ հետ շփվելիս:

► Թշնամիներիդ հետ արագ հաշտվիր:

► Ուրիշների սխալները ցույց տվեք ոչ թե ուղղակի, այլ՝ անուղղակի ձևով:
    
     ՄԻշտ ժպտացեք և հիշեք` ամեն բան անցողիկ է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7264 | 0 | 0
Facebook