Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՐԲԵ՛Ք ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄԸ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
21:20, ուրբաթ, 10 մարտի, 2017 թ.
ԵՐԲԵ՛Ք ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄԸ
    
    


     ԵՐԲԵ՛Ք ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄԸ
    
     ՈՒՇԻ ՈՒՇՈՎ ՀԵՏևՈՒՄ ԵՄ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ
     ու ինձ վրա մեծ տպավորություն թողեց ՕՐՕ-ի դաշինքի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ելույթում հնչեցրած շատ կարևոր մտքերը, որ ԴԱՇԻՆՔԸ հասատատակամ գնում է իշխանափոխության և հաղթելու դեպքում անհապաղ ազատ են արձակվելու բոլոր քաղբանտարկյալները և այդ թվում և «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ», , , Այո, շատ ցավոտ հարց է, քանզի բանտերը լցված են մեր հայրենասեր, հերոս տղաներով․․․ «Սեյրան Օհանյանը բազմաթիվ անգամներ ասել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, և նրանք պետք է ազատ արձակվեն։ Իսկ «Սասնա ծռերի» տղաները, այո, քաղբանտարկյալներ են։ Սրանով ամեն ինչ ասված է։»
     Ինչպես ասացի ուշի ուշով հետևում եմ քարոզարշավին և իմ ուշադրության կենտրոնում են նաև մեր ազգային խնդիրները․ ինձ համար շատ կարևոր է, թե խորհրդարան ձգտող ո՞ր ուժն է, որ հետևողական է լինելու ինչպես Հայոց ցեղասպանության՝ պահանջատիրության հարցում, այնպես էլ Արցախի խնդրին ճիշտ լուծում տալուն, , , Առայժմ ցեղասպանության հարցում լռություն է, իսկ Ղարաբաղի հարցում ՀԱԿ-ը ինչպես միշտ իր հին երգն է երգում․ ձգտում է հետ վերադարձնել ազատագրված տարածքները, որը շատ դատապարտելի է ինձ համար, իսկ ՕՐՕ-ի դաշինքը հայտարարում է՝ հաղթելու դեպքում ճանաչելու են Արցախի անկախությունը և հասնելու են Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչմանը․․․
     Նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համապետական ընտրություններին նրա մասնակցությունը բնավ էլ պատահական չէ, որ նա և ՕՐՕ դաշինքի անդամները պայքարում են իշխանափոխության համար․․․ եղած կուսակցություններից ոչ մեկն իշխանափոխության համար չեն պայքարում, պայքարում են ուղղակի խորհրդարանում աթոռներ ունենալու համար, իսկ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ դաշինքը գնում է ընտրությունների մի նպատակով՝ իշխանափոխության, , ուզում եմ տրամաբանել ու վերլուծել․ ի՞նչը նախկին նախարարին դարձրեց այդքան ընդդիմադիր և այսօր հայտնվելով բարիկադի այս կողմում ձգտում է իշխանափոխության, , ,
     Գալիս եմ այն եզրակացության, որ Սեյրան Օհանյանը լինելով պաշտպանության նախարար ու լավ տիրապետելով բանակի և անցյալի, և՛ այսօրվա վիճակին, նա իր պաշտոնավարման ընթացքում զրկված է եղել իր հայեցողությամբ ղեկավարել բանակին վերաբերվող բոլոր խնդիրները՝ հատկապես բանակը զինելու արդի գերժամանակակից զինտեխնիկայով,
     , , , Չմոռանանք, որ բանակի գլխավոր հրամանատարը նախագահ Սերժ Սարգսյանն է և նա է պատասխանատու, որ բանակը զինված չէ ժամանակակից զինտեխնիկայով, և փաստորեն բյուջեից բանակին հատկացված գումարները նախագահի գլխավորությամբ է թալանվել․․․հենց դա էր իրական պատճառը, որ ապրիլյան պատերազմին 4 օրում 120 զոհ տվեցինք, , , Ոչ միայն բանակն՝ այլ ամբողջ երկրի համար է պատասխանատվություն կրում նախագահը․ նախագահ, որ բոլոր ոլորտներում է ձախողել և հիմա կրկին պայքարում է վերարտադրվելու, նորից իշխելու, , ,
     Գալիս եմ այն եզրակացության, որ Սերյան Օհանյանը ստիպված է եղել հանդուրժել, լռել և հիմա իր մեջ կուտակված շատ ասելիք ունի․․․
     Ուրիշ բան է հայրենասեր լինել, մեկ որիշ բան է, երբ զրկված է լինում իրագործել․․․ Պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Սեյրան Օհանյանը «Sputnik Արմենիայի» հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչու՞ է պետական կառավարման համակարգից տեղափոխվել ընդդիմադիր դաշտ։ Այսօր ընդդիմադիր ճամբարում գտնվող Սեյրան Օհանյանն իր իսկ ձևակերպմամբ, ձգտում է «փոխել բռնապետական համակարգը»:
     Այսօր Օհանյանը հայտարարեց, որ ինքը չի նահանջելլու, ո՛վ ուզում է թող նահանջի:
     ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՕՐՕ ԴԱՇԻՆՔԸ ՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԸՆՏՐԵԼ․ ԱՅՍՕՐ ՕԴ ՈՒ ՋՐԻ ՆՄԱՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՌԱՋ ԾԱՌԱՑԱԾ Է ԻՇԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ, ՈՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՀՈՒՅՍՆ Է: ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ԱՌԱՆՑ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐ ՎՃՌԱԿԱՆ ԽՈՍՔՆ ԱՍԻ, ԹՈՒՅԼ ՉՏԱ ԵՐԿԻՐՆ ԱՆԴՈՒՆԴԻ ՊՌՆԿԻՆ ՀԱՍՑՐԱԾ ՀՀԿ-ԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԵԼՈՒ, , ,
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6395 | 0 | 0
Facebook