Հանրապետությունում գործարարի օրվա ավանդույթի ներդրման նպատակով Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ն՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Համազգային վստահություն» խորհրդի հետ համատեղ կազմակերպել էին հայկական մի շարք խոշոր և հանրաճանաչ կազմակերպությունների մրցանակաբաշխության արարողությունը, որը տեղի ունեցավ 2017 թվականի մարտի 3-ին: Միջոցառման շրջանակներում «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Համազգային վստահություն» խորհրդի փորձագետներից կազմված համատեղ հանձանաժողովի գնահատմամբ «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն» արժանացավ մրցանակի՝ ստանդարտացման բնագավառում նշանակալի դերակատարման և ակտիվ մասնակցության համար։