Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Արծիվ մահապարտները. Մարտի 8. Եռաբլուր...

14:55, չորեքշաբթի, 08 մարտի, 2017 թ.
Արծիվ մահապարտները. Մարտի 8. Եռաբլուր...
     «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ Ա.Պետրոսյանի գլխավորությամբ ամեն Մարտի 8-ին ավանդաբար երկու զուգընթաց արարողություն է կատարվում Եռաբլուրում: Նախ Կին ազատամարտիկների միության ներկայացուցիչների հետ /նախագահ՝ Ա.Սերոբյան/ այցելություն և Ր ծաղիկներ են խոնարհում զոհված կին ազատամարտիկների շիրիմներին, ապա՝ հարգանքի տուրք են մատուցում հերոսաբար զոհված մարտընկերոջ՝ Արծիվ մահապարտ Հրաչ Գրիգորյանին, ծննդյան օրվա կապակցությամբ:
     Բնութագրում է մարտական ընկերն ու հրամանատար՝ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը.

- Հրա՞չը... Մարդ, գործիչ, անձնվեր, հայրենապաշտ, բոլոր գույներով Հայաստան սիրող, հավերժ ճամփորդ, հավերժական իր ներկապնակով ճառագած ի ծնե հերոս, անպարտ Մահապարտ էր Հրաչիկը: Նա Հայաստանի նորանկախ պետության ստեղծման ջատագովն էր: Տաղանդավոր նկարիչ էր, բայց դարձավ Արծիվ մահապարտ, միշտ պատրաստ՝ կատարելու ցանկացած մարտական առաջադրանք:
     Հերոսաբար զոհվել է 1992թ. սեպտեմբերի 9-ին, Չլդրանում / ԼՂՀ, Մարտակերտ/: Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ Արիության մեդալներով: Նրա որդին՝ մասնագիտությամբ երաժիշտ Համլետ Գրիգորյանը շարունակում է իրականացնել հոր կիսատ երազանքերն ու ծրագրերը, ակտիվորեն համագործակցում է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ հետ: Այսօր նա պարգևատրվել է ՀԿ շնորհակալագրով:
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5378 | 0 | 0
Facebook