Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սարգիս Մկոյան «Ցավալի է ինձ համար, որ այս ամենը թողնելու եմ և բանակ գնամ»

Diana Khazaryan
Հեղինակ`
Diana Khazaryan
23:16, երկուշաբթի, 04 մարտի, 2013 թ.
Սարգիս Մկոյան «Ցավալի է ինձ համար, որ այս ամենը թողնելու եմ և բանակ գնամ»

Մարտի 4–ին Նարեկացի արվեստի միությունուը սովորականից մարդաշատ էր. Կայացավ երիտասարդ լուսանկարիչ Սարգիս Մկոյանի առաջին անհատական ցուցահանդեսը: Նշենք, որ Սարգիսը սովորում է ճարտարագիտական համալսարանի չորրորդ կուրսում: «Վերելք» այսպիսին էր ցուցահանդեսի խորագիրը, որի աշխատանքները Սարգիսը սկսել էր դեռ 3 տարի առաջ՝ առաջին կուրսից:

«Ամեն ինչ սկսվեց տատիկիցս, ով դպրոցս ավարտելու կապակցությամբ փոքր տեսախցիկ նվիրեց: Սկզբում լուսանկարում էի մարդկանց, բայց զգալով, որ մարդականց լուսանկարելը իր մեջ պարունակում է խորը իմաստ սկսեցի ավելի լուրջ զբաղվել մարդկանց լուսանկարելով և փորձեցի զգալ ողջ էությամբ: Ես նկատում էի այն, ինչ ուրիշները չէին նկատում» , - նշեց Սարգիսը:

Ըստ Սարգսի «Վերելքը» կարելի է բաժանել փուլի

1. Երբ ունեցա տեսախցիկ

2. հիասթափությունների փուլ

3. Երբ արդեն ձեռք բերեցի նոր տեսախցիկ:

Վերջում Սարգիսը տխրությամբ, բայց, միևնույն ժամանակ, հպարտությամբ հավելեց. «Ցավալի է ինձ համար, որ այս ամենը թողնելու եմ և բանակ գնամ, բայց վերադառնալու եմ նոր ուժերով և եռանդով»: Մինչ ցուցահանդեսը դիտելը Սարգիսը Նարեկ Հարությունյանի կողմից նվեր ստացավ Նարեկացի արվեսի միության խորհրդանիշ նուռը:

Բազում հաջողություններ և վերելքներ ենք մաղթում տաղանդավոր լուսանկարիչ Սարգիս Մկոյանին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6426 | 0 | 0
Facebook