Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոցում փետրվարին տեղի ունեցան մայրենիին նվիրված մի շարք միջոցառումներ:
Դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների հետ մայրենիին նվիրված դասը վարեց ԵՊՀ դասախոս, գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ
Սամվել Պարգևի Մուրադյանը:
Դպրոցի դահլիճում տեղի ունեցավ «Անաղարտ պահենք մեր մայրենին»
խորագրով միջոցառում 6-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ
(միջոցառման ղեկավար՝ հ.լ և գրականության ուսոցչուհի՝ Ռ.Հ.Փափազյան)
Գիրք նվիրելու տոնին նախապատրաստվել էր ամբողջ դպրոցը:
1. Տարրական դասարանների աշակերտները գրքեր նվիրեցին միմյանց:
2. Դպրոցի գրադարանում տեղի ունեցավ միջոցառում՝ մասնակցությամբ
5-9 - րդ դասարանների աշակերտական խորհրդի անդամների: Նրանք
ներկայացրին աֆորիզմներ գրքի մասին, նշեցին, թե հայ մարդու համար
ինչ արժեք ու նշանակություն ունի գիրքը, հնչեցին Հովհաննես Թումանյանի իմաստուն քառյակները, ավանդույթի համաձայն, միջոցառման վերջում, գրքեր նվիրեցին դպրոցի գրադարանին և ներկաներին: