Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քննական օր Ակադեմիայում

09:49, ուրբաթ, 03 մարտի, 2017 թ.
Քննական օր Ակադեմիայում

Օրը քննական է Արդարադատության ակադեմիայում: Ավարտվել են դատական ծառայողների առաջին խմբի և Դատախազության աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման դասընթացները: Սահմանված կարգով՝ յուրաքանչյուր խմբի վերապատրաստումն ավարտվում է արդյունքների գնահատմամբ, որն իրականացվում է բանավոր եղանակով, միասնական քննությամբ: Ըստ այդմ՝ արդյունքների գնահատմանը մասնակցել է դատական 30 ծառայող և Դատախազության աշխատակազմի 20 պետական ծառայող:
    

Դատական ծառայողները, ըստ մասնագիտացումների առանձնացված խմբերի, քննական հանձնաժողովին են ներկայացրել իրենց գիտելիքները «Դատական ծառայության հիմնահարցեր» , «Դատական գործավարություն» , «Հաշվահապահական հաշվառման և գնումների իրականացման հարցերը» , «Արխիվային գործի հիմնահարցերը» դասընթացներից: Դատախազության աշխատակազմի պետական ծառայողները՝ համապատասխանաբար «Գործավարությունը դատախազական մարմիններում» , «Դատախազությունում պետական ծառայության հարցերը և պետական ծառայողների մասնագիտական էթիկա» , «Հաշվահապահական հաշվառման և գնումների իրականացման հարցերը» դասընթացներից:
    

Քննական հանձնաժողովը 26 դատական ծառայողի վերապատրաստման գնահատման արդյունքում տվել է «համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին» , 4-ին՝ «զբաղեցրած պաշտոնին համապատասխանում է մասամբ» եզրակացությունները: Դատախազության աշխատակազմի պետական 20 ծառայողները գնահատումն անցել են դրական արդյունքներով:
    

Տեղեկացնենք, որ ինչպես դատական, այնպես էլ Դատախազության աշխատակազմի պետական ծառայողները, օրենքով սահմանված կարգով, պարտադիր վերապատրաստում են անցնում երեք տարին մեկ անգամ:

Աղբյուրը` www.justiceacademy.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3272 | 0 | 0
Facebook