Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերապատրաստվում են դատական ծառայողները

09:58, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Վերապատրաստվում են դատական ծառայողները

Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է դատական ծառայողների 2017 թվականի վերապատրաստումը: Այս շաբաթ վերապատրաստման խմբում ընդգրկված են գրասենյակի ավագ մասնագետներ, մասնագետներ, կրտսեր մասնագետներ, ինչպես նաև գործավարներ, գլխավոր հաշվապահներ, հաշվապահներ, գնումների մասնագետներ և ֆինանսաբյուջետային վարչության, ներքին աուդիտի վարչության, հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության, նյութատեխնիկական վարչության ծառայողներ, նաև ՀՀ դատական արխիվի աշխատակիցներ, արխիվապահներ:
    

Վերապատրաստումն իրականացվում է դատական ծառայողների ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է Արդարադատության ակադեմիայի կողմից: Ծրագիրը նպատակաուղղված է ծառայողի մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը:
    
     Վերապատրաստման ժամաքանակը վերոնշյալ խմբում ընդգրկված ծառայողների համար 16 ակադեմիական ժամ է։ Յուրաքանչյուր խմբի վերապատրաստումն ավարտվում է վերապատրաստման արդյունքների գնահատմամբ ՝ բանավոր եղանակով, միասնական քննությամբ:

Աղբյուրը` www.justiceacademy.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3393 | 0 | 0
Facebook