Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՈՒԼՖ ԷԿՄԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԻՐ ԻՍԿ ՀԻՄՆԱԴՐԱԾ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ՇԱՐԺՈՒՄԻՑ` ԱՅՆ ՀԱՄԱՐԵԼՈՎ ՆԱԽԱՊԱՇԱՐՎԱԾ

Նարեկ Ավետյան
23:26, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
ՈՒԼՖ ԷԿՄԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԻՐ ԻՍԿ ՀԻՄՆԱԴՐԱԾ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ՇԱՐԺՈՒՄԻՑ` ԱՅՆ ՀԱՄԱՐԵԼՈՎ ՆԱԽԱՊԱՇԱՐՎԱԾ
     «Կյանքի Խոսք» աղանդի հիմնադիր պարագլուխ Ուլֆ Էկմանը դարձի է եկել՝ վերադառնալով Կաթոլիկ Եկեղեցու գիրկը: Մի քանի օր է ինչ հոգեւոր եւ աշխարհիկ լրատվամիջոցները ողողված են այս ցնցող լրատվությամբ՝ Համաշխարհային «Կյանքի Խոսք» աղանդի հիմնադիր եւ գլխավոր հովիվ ՈՒլֆ Էկմանը հրաժարվել է իր իսկ հիմնադրած ուղղությունից` վերադառնալով Կաթոլիկ Եկեղեցու գիրկը: Նա հրաժարվել է նաեւ Yoido Full Gospel եկեղեցու հոգաբարձությունից, որի հովիվ Դեյվիդ Յոնգի Չոն ու իր որդին մեղադրվում են $12.000.000 յուրացման մեջ: Իր հրաժարականի նամակում Ուլֆ Էկմանը գրում է. «Ես հասկացա, թե որքան քիչ գիտեի Կաթոլիկ եկեղեցու՝ նրա հոգեւոր կյանքի եւ վարդապետության մասին: Անգիտակցաբար, ես շատ նախապաշարումներ ու չար կեցվածք ունեի նրանց հանդեպ եւ չափազանց արագ էի նրանց դատելու մեջ՝ առանց նույնիսկ իմանալու, թե ինչին են իրենք հավատում: Հրաշալի է, որ վերջապես հասկացա եւ ապաշխարեցի անհոգ, անփույթ եւ մակերեսային տեսակետներից, հիմնված ոչ թե նրանց աղբյուրների վրա՝ այլ նրանց թշնամիների, եւ հայտնագործեցի եկեղեցու հարուստ ժառանգությունը, հզոր աստվածաբանական դրույթները եւ խորը սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ես գիտակցեցի, որ իմ հիմնադրած շարժումը, որ շուրջ 30 տարի առաջնորդում եմ, հակառակ արձանագրած հաջողություններին, քրիստոնյա աշխարհում մաս է կազմում բողոքական հատվածական եւ բաժանված մասի: Մեր բողոքական նախապաշարումներին մարտահրավեր էր նետված եւ մենք հասկացանք, որ շատ դեպքերում մեր քննադատությունները նրանց նկատմամբ անհիմն են: Եկեղեցում մենք՝ ես եւ կինս, Հիսուսի հանդեպ մեծ սեր եւ հնչեղ աստվածաբանություն տեսանք՝ հիմնված Սուրբ Գրքի եւ դասական վարդապետության վրա: Զգացինք ծիսական-խորհդական կյանքի հարստությունը: Ըմբռնեցինք համակարգված քահանայական նվիրապետուտյուն ունենալու տրամաբանությունը, որը պահում է եկեղեցու հավատքը եւ փոխանցում սերնդեսերունդ»:

Որքան էլ կյանքի խոսքի քարոզիչները փորձում են ասել, թե սա անձնական որոշում էր, այդուհանդերձ, այդ որոշումը կայացվել է եկեղեցու դավանանքի ընդունման վրա, ըստ որի նաեւ անուղակիորեն ՈՒլֆ Էկմանը քննադատության է ենթարկում իր իսկ հիմնած շարժումը: Մեր տեղեկություններով, արդեն իսկ բազմաթիվ հարցեր են առաջացել «Կյանքի խոսք» աղանդի շարքերում՝ այստեղ Հայաստանում եւս: Մարդիկ կանգնած են մեծ հարցականի առջեւ իրենց հավատքի իրական ու հիմնավոր լինելու առումով: Դե եթե շարժման հիմնադիրը հրաժարվում է իր իսկ հիմնադրած շարժումից այն համարելով նախապաշարումներով լի եւ առանց հիմնադրության, այն պետք է, որ շարժման ազնիվ անդամներին մտածելու տեղիք տա», - գրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ.ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ:

ՈՒլֆ Էկմանի հայտարարությունը կարող եք դիտել այստեղ.


    

http://livetsordplay.se/en/play.aspx?idClip=4211&cn=Sunday+Service

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7871 | 0 | 0
Facebook