Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՁԱՅՆ ԿԱ ԱՎԵԼԻ ԱԶԴԵՑԻԿ Է, ՔԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՄԱՐԴԸ

21:54, կիրակի, 03 մարտի, 2013 թ.
ՁԱՅՆ ԿԱ ԱՎԵԼԻ ԱԶԴԵՑԻԿ Է, ՔԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՄԱՐԴԸ

Առավոտյան չեմ զարթնում: Առավոտն ինքն է արթնացնում ինձ...
     Ժամանակակից գրող Արա Ալոյանի «Ստվերների արքան» պատմվածքի առավոտն այսպես է սկսվում: Շատ պատկերավոր է նյութը` կապակցված խոսքով ու տպավորիչ: Նկարագրվում է կյանքի լուսաբացից ստվեր տանող ճանապարհի անգիտակից մղումը:
     Ձայնի զորությունը շատ ուժեղ է, հոգու կանխազգող կամ զգուշավոր ձայնի գիտակցումը երբեմն շատ ուշ: Կյանքի լույսի ու ստվերի անհամատեղելի խառնույթում մարդ կորցնում է իրեն իրականության մեջ, կորցնում երբեմնի լավ ու վատի, ճիշտ ու սխալի ընկալումը, գտնելու դեպքում էլ, հաճախ ի զորու չէ լինում որևէ բան փոխելու: Իմ ընկալմամբ մոտավորապես այսպիսի մի իրավիճակում է հայտնվում պատմվածքի հերոսը, որտեղ ազդեցիկ ձայնը, մոր ձայնը` հակադրվելով ստվերների արքային, հենց սկզբում է ցույց տալիս Ա.Ալոյանը. «Ամեն անգամ բակ իջնելիս ասում էր` հեռու չգնաս: Մի տեսակ հայկական է, չէ՞: Ռուսն ասում է քեզ լավ նայիր: Ամերիկացին` բի քեըրֆուլ, ասել է թե` ուշադիր կլինես: Մերոնք` հեռու չգնաս»: Այս տողերից արդեն երևում է, թե ինչ ասել է` հեռու չգնաս, և ուր է տանում այդ հեռուն. ստվերների արքայի ձայնին հպատակ դառնալու: Այստեղ կործանման տեսակն արտահայտված է հարբեցողության տեսքով, որն ուղեկցվում է ընկերոջ (ստվերի) ներկայությամբ, այլևս չխմելու անվերջ երդումներով և այլն, և այլն: Բայց ըստ էության կործանարար այդ ուժի դերում կարող էր լինել մեկ այլ ճահիճ, ասենք` դավաճանություն, ստախոսելու հակում: «Մտնում եմ մթերային խանութ, որտեղ ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ ցանկությունս վաղուց այդ տարածքում էր ու հիմա ֆիզիկապես դիմավորում է ինձ: Այ քեզ հրաշք: Ստվերների տեխնոլոգիա եմ ասել, է… Աչքս գինու շշին է» , - վիճակը նկարագրում է հեղինակը:
     Ու թեև ստվերների արքայի ձայնին սովորած հարբեցողը միշտ համարել է, որ բանաստեղծությունն ինքն է քեզ գրում, եթե իսկական գրող ես, ոչ թե դու, որ ինքն է հանում անկողնուց գիշերակեսին ու ինքն է քեզ գրում, բայց արդեն իր բանաստեղծությունը կերտելիս` ինքը ստիպված է լինում պարտավորված քայլեր անել. գիտակցաբար հրաժարվել ալկոհոլից: Ի վերջո ճշմարիտ տողը, գիծը, հնչյունը խանգարում են քնել և օգնում են ապրել:
     Դեղերի ազդեցության ներքո նա այլևս չի լսում ստվերների արքայի ձայնը: Մոր ձայնն է լսում: Գտել է, պահում է հոգու մեջ, ամուր, ապահով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4581 | 0 | 0
Facebook