Հարգելի ՊՆ եթե չեք ուզում վարձահատույց լինել քառորյա պատերազմի մասնակիցներին, եթե ուղտադրոժ եք, կամ ապերախտ, ապաշնոր կամ անշնորհակալ, եթե 18-ից 20 տարեկաների մղած պայքարը գրոշի արժեք չունի ձեզ համար, եթե դուք առաջնորդվում եք` գնա մեռիր արի սիրեմ սկզբունքով, ապա այդ դեպքում առաջարկում եմ վերացրեք քառորյա պատերազմին մասնակիցներին տրվող արտոնությունները, նրանց այդ արտոնությունները պետք չեն, իրենց ծնողները կհոքան իրենց համար և կլուծեն այդ և մնացած բոլոր խնդիրները ; Միակ բանը, որ պահանջում են զինծառայողները արդարության վերականգնումն է: Հրամանատարները կարող են լինել անփույթ կամ կողմնակալ, բայց ոչ այս հարցում և այս չափ: Եթե հրամանատարները իրոք անփույթ են վարվել ապա ինչու նրանց չեք պատժում և արդյոք այդ անփույթությունը չի գալիս վերևների՞ց որպես հրաման, մի թե սպաները, հրամանատարները, որոնք մարտական ուղի են անցել կարող էին այդ աստիճան անփույթ գտնվել ու չպատժվել դրա համար: Վերականգնեք պատմական արդարությունը, որպեսի չկոտրեք զինվորի մարտական ոքին: Զինգրքույկները լոկ թողթ է, ընդամենը գրքույկ, որի վրա գրված է մասնակցել է մարտական գործողություններին, բայց դուք դա էլ էք ջնջում, ուրանում, ինչու՞ հանուն ինչի: Բաց նամակի հեղինակ քաղաքական գործիչ` Սասուն Թևոսյան