Նոր նշանակումներ
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի 2017 թվականի փետրվարի 1-ի հրամաններով Անահիտ Մանասյանը նշանակվել է Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր, Ռուզաննա Ղևոնդյանը՝ Ակադեմիայի ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր, Ռոբերտ Շահինյանը՝ Ակադեմիայի աշխատակազմի ղեկավար: Ստորև ներկայացնում ենք Անահիտ Մանասյանի, Ռուզաննա Ղևոնդյանի, Ռոբերտ Շահինյանի կենսագրությունները. Անահիտ Արտյոմի Մանասյան Ծննդյան թիվ, վայր 24.06.1988թ., ք. Երևան Կրթություն 2016թ. հունվար-հունիս ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց 2010-2013թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա 2008-2010թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա (ավարտել է գերազանցությամբ) 2004-2008թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ (ավարտել է գերազանցությամբ) Գիտական աստիճան, կոչում Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ատենախոսության թեման «Սահմանադրական դատարանի որոշումների տեղը ՀՀ իրավական համակարգում և դրանց դերը Սահմանադրության կայունության ապահովման գործում» Աշխատանքային փորձ 2017թ. փետրվարի 1-ից Արդարադատության ակադեմիայի՝ գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր 2016թ. դեկտեմբերից ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական 2015թ-ից ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ 2014թ-ից դասախոս Արդարադատության ակադեմիայում 2014-2016թթ. դեկտեմբեր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական 2013-2014թթ. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական 2012թ-ին ստաժավորում է անցել Հունգարիայի սահմանադրական դատարանում 2010-2015թթ. ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս 2009-2013թթ. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի օգնական 2008-2009թթ. փորձագետ ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին 2015թ-ից ՀՀ ԲՈՀ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ-գիտքարտուղար 2013թ-ից տարածաշրջանային «Հարավային Կովկաս իրավաբանական ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ 2012թ-ից ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագրի ռուսերեն հավելվածի հրատարակչական խմբի անդամ 2012թ-ից Մոսկվայում հրատարակվող «Համեմատական սահմանադրական տեսություն» միջազգային գիտական հանդեսի տարածաշրջանային թղթակից Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների 2016թ-ից «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ 2008թ-ից ՀՀ իրավաբանների միության անդամ Գիտական գործուղումներ 2013թ-ին վերապատրաստվել է Գերմանիայում: Մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտաժողովների (այդ թվում` Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Վիլնյուսում, Մինսկում, Սարաևոյում, Բեռլինում, Թբիլիսիում), դասախոսություններով հանդես է եկել միջազգային մի քանի սեմինարների շրջանակներում (այդ թվում` Բաթումիում, Բուդապեշտում, Կիևում) Օտար լեզուներ Ռուսերեն, անգլերեն, իսպաներեն Հրապարակումներ Հեղինակ և համահեղինակ է չորս մենագրությունների, 1 դասագրքի, 1 ուսումնական ձեռնարկի և 30-ից ավելի գիտական հոդվածների, որոնք հրապարակվել են հայաստանյան և արտասահմանյան միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում Այլ տեղեկություններ Որպես փորձագետ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների (ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով, և այլն) կողմից սահմանադրական իրավունքին առնչվող տարատեսակ հարցերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստման գործընթացներին Ռուզաննա Երվանդի Ղևոնդյան Ծննդյան թիվ, վայր 16.03.1970, ք․ Երևան Կրթություն 1987-1992թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ 2017թ. փետրվարի 1-ից Արդարադատության ակադեմիայի ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր 2016թ. նոյեմբերից-2017թ. փետրվար Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր 2014-2016թթ. Արդարադատության ակադեմիայի դատարանների հետ կապերի բաժնի պետ 2008-2014թթ. ՀՀ դատական դպրոցի ավագ մասնագետ 2006թ. սեպտեմբերից 2008թ. ՀՀ «Դատական դեպարտամենտ» ՊԿՀ, ՀՀ դատական դպրոցի ավագ մասնագետ 2006թ. հունվարից-սեպտեմբեր ՀՀ Վճռաբեկ դատարան, փոխադրման կարգով՝ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատավորների վերապատրաստման կենտրոնի ավագ մասնագետ 2005-2006թթ. ՀՀ Վճռաբեկ դատարան, փոխադրման կարգով՝ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության դատավորների վերապատրաստման կենտրոնի ավագ մասնագետ 1999-2005թթ. ՀՀ Վճռաբեկ դատարան, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմում խորհրդատու 1996-1999թթ. ՀՀ Գերագույն դատարանի Օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի խորհրդատու Դասային աստիճանները 1997թ. ՀՀ Գերագույն դատարան, շնորհվել է 2-րդ դասի իրավաբանի դասային կոչում 1999թ. շնորհվել է արդարադատության 3-րդ դասի խորհրդականի դասային կոչում 2006թ. «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ, շնորհվել է դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան Գիտամանկավարժական գործունեություն Երևանի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում դասախոս («ՀՀ սահմանադրական իրավունք») Օտար լեզուներ Ռուսերեն, ֆրանսերեն Ընտանեկան կարգավիճակ Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր
Ռոբերտ Հովսեփի Շահինյան Ծննդյան թիվ, վայր 19.01.1979թ. ք․ Երևան Կրթություն 2004թ. Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ Աշխատանքային փորձ 2017թ. փետրվարի 1-ից Արդարադատության ակադեմիայի աշխատակազմի ղեկավար 2016թ. նոյեմբերից-2017թ. փետրվար Արդարադատության ակադեմիայի առկա ուսուցման վարչության պետ 2014-2016թթ. «Դոմինանտ պրոդաքշն» հեռուստահաղորդումների արտադրանք իրականացնող ռուս-հայկական ընկերությունում բանակցային-իրավական հարցերով խորհրդատու, Երևան 2013-2014թթ. «Արսմարթսիմ» հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ռուս-հայկական կազմակերպության գործադիր տնօրեն, Երևան 2006-2009թթ. «Ռոսնոր հիդրո» ներդրումային կազմակերպության տնօրեն, Կիպրոսի Հանրապետություն 2006–2009թթ. «Իմպեքս Պոլյարիս» ռուս-նորվեգական էներգետիկ կազմակերպության գլխավոր տնօրեն, Մոսկվա 2005-2006թթ. «Պրոյեկտնի Ալյանս շինարարական կազմակերպություն» ՍՊԸ-ում իրավախորհրդատու, Մոսկվա 2005-2006թթ. «Իմպեքս Պոլյարիս» ռուս-նորվեգական էներգետիկ կազմակերպության իրավախորհրդատու, Մոսկվա Ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն, թուրքերեն Այլ տեղեկություններ Ծառայել է ՀՀ զինված ուժերում Ընտանեկան կարգավիճակ Ամուսնացած է, ունի մեկ դուստր |