Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նա մշտահոլով գեղեցիկ է

Nan Zeynalyan
Հեղինակ`
Nan Zeynalyan
17:29, ուրբաթ, 27 հունվարի, 2017 թ.
Նա մշտահոլով գեղեցիկ է

Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամը, որի ղեկավարը Անժելա Ստեփանյանն է, տարիներ շարունակ հայանպաստ ու հայաշեն գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր ծագերում և անգնահատելի դերակատարություն ունի Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման գործում: Մինչ օրս կայացած բազմաթիվ ու բազմաբովանդակ նախաձեռնությունների արդյունքը վաղուց շոշափելի է, իրատեսական ու չափելի: Յուրահատուկ կերպար, հոգևոր ու բարոյական նկարագիր. ահա այսպիսին է նա: Ջերմեռանդ հոգի, որ հասարակական-մշակութային ոլորտում հասել է բազում հաջողությունների և վառ ու գունեղ ներաշխարհի շնորհիվ հաղթահարել է ու շարունակում է հաղթահարել իր առջև ծառացած բոլոր դժվարությունները, ժպտալ ու ապրել, ստեղծագործել ու մարդկանց բերկրումի պահեր պարգևել: Նա՝ մարդու այն տեսակն է, ով պատվից ցածր չի համարում ասպարեզ բերել գյուղի՝ ավազում խաղացող ու բեմի լույսերը իրականում տեսնել երազող մանուկներին, ով հանդես է եկել բազմաթիվ բարեգործական միջոցառումներով և խինդ ու ջերմություն պարգևել մանկատանն ապրող հարյուրավոր երեխաների, ով ամեն ինչ հաղթահարում է ծիծաղով ու կենսասիրությամբ: Բազմաթիվ շնորհալիներ, երգիչ-երգչուհիներ բացահայտվել են հենց նրա շնորհիվ, բացահայտվել ու այսօր էլ հաստատորեն շարունակում են ապրել Անժելա Ստեփանյանի սկզբունքներով, սերմանած հույզերով, շարունակում են գունավորել հայ մշակույթը և փոխանցել սերունդներին: Նրա մաքառումների, ձգտումների, հաջողությունների գրավականը թերևս անսահման լավատեսությունն է ու հավատն առ Աստված: Սկզբունքային, մշտահոլով գեղեցիկ, անսահման հանդուրժողականության տեր ու բարի մի անձնավորություն, որի հետ շփումն ու աշխատելն ինքնին գերագույն հաճույք է: Լինելով սիրելի կին, հոգատար մայր ու անմնացորդ նվիրումի տեր տատիկ՝ կարողանում է ամեն ինչ հասցնել ու ամենուր ներդաշնակություն և համերաշխություն սերմանել: Տարիները չեն խամրել նրա գեղեցկությունը, դժվարությունները չեն ընկճել նրա խրոխտ հոգին: Թվում է՝ կանացի ուսերը փուխր են և ունակ չեն կրելու կյանքի հարուցած անակնկալ դժվարությունները, բայց նա այն կինն է, որ ամեն պարագայում ու ամեն քայլում մնում է հաճելի ու սպասված:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4738 | 0 | 0
Facebook