Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այն խայտառակ սխալներով տեքստերը, որոնք երգում են հայ աստղերը: (ՄԱՍ 1)

ԱՆՈՒԼ Հ.
Հեղինակ`
ԱՆՈՒԼ Հ.
12:19, շաբաթ, 02 մարտի, 2013 թ.
Այն խայտառակ սխալներով տեքստերը, որոնք երգում են հայ աստղերը: (ՄԱՍ 1)

Քրիստինե Պեպելյան «Չէ-չէ-չէ»: Բոլորդ էլ երևի հիշում եք այս երգը, իսկ եթե չեք հիշում ևս մեկ անգամ լսեք և ուշադրություն դարձրեք այս նախադասությանը. «Այնքան երկար, անքուն գիշերներ, արցունքն աչքիս մենակ ես թողել, ՀԻՄԱ ԵԿԵԼ ԻՆՉ ԵՍ ՄԵՂԱՆՉՈՒՄ, վերջ քեզ տեսնել չեմ ուզում»: Մեղանչել նշանակում է մեղք գործել, իսկ երգը լրիվ այլ իմաստ ունի, պետք է լիներ մեղա գալ, այսինքն` եկել ես ու զղջում ես, բայց քեզ տեսնել չեմ ուզում: Այս երգում մեղանչել բառը 2 անգամ կրկնվում է:

Քրիստինե Պեպելյան և Հայկո «Ուշացած խոսքեր»: Այս երգում եզակի և հոգնակի թվերի անհամաձայնեցում կա, այսինքն` «Քեզ եմ ես սիրում ուշացած խոսքեր», ոչ թե քեզ եմ սիրում, այլ ՁԵԶ եմ ես սիրում ուշացած խոսքեր, չէ՞ որ խոսքերը դրված են հոգնակի թվով:

Սյուզի Մելիքյան «Սպասիր ինձ»: Կարծում եմ այստեղ ամեն ինչ պարզ է, տարբերությունն էլ ակնհայտ որտև և որովհետև: Սյուզի մելիքյանը մի անգամ իր հարցազրույցներից մեկում ասել է, որ, երբ իրեն են տվել խոսքերը, նա նորմալ չի էլ կարդացել, ես չեմ հասկանում, ինչպես կարելի է երգի խոսքերը չկարդալ, բացատրեք ինձ խնդրում եմ, եթե ինչ որ մեկը հասկանում է:

Ռազմիկ Ամյան «Սրտիկ»: Առանց մեկնաբանության...

Օ աղջիկ ինձ մի ՆԵՂԻ
     ՈՒ անտեղի ինձ մի շեղի:

Ինձ ամեն ինչն է հուզում
     Միայն մի բան ինձ չի ԴԶՈՒՄ:

Ու պատասխան քո խոսքերի պիտի գրեմ քեզ ՍՄՍ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
9621 | 11 | 0
Facebook