Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԺՀՄ քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունն ի լուր

sasun tevosyan
Հեղինակ`
sasun tevosyan
01:03, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
ԺՀՄ քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունն ի լուր

«Հարգելի հայրենակիցներ, մենք մեր երկրում փոփոխութիւններ կատարելու տրամադրուած մի քանի տասնեակ քաղաքացիներ մտածելով որ լուրջ համախմբման դէպքում առաջիկայ խորհրդարանական ընտրուիւնները կարելի կը լինի օգտագործել ազգօգուտ նպատակներով ի մի ենք եկել ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԻԱՒՈՐՄԱՆ մէջ։ Սա ազատ քաղաքացիների ազատ միաւորում է, որի հիմնական նպատակը երկիրը՝ նրա ճակատագիրը քաղաքացիներին փոխանցելն է։ Կուսակցութիւնները առանձին դաշինքներ են ստեղծում եւ ուժերը վատնելու են իրար դէմ կռուելով։ Եթէ Ձեզ պէս մարդկանց հետ մենք միաւորուենք, գուցէ մեզ յաջողուի վճռական դերակատարութիւն ունենալ այս հերթական կեղծ միջոցառումը իսկական ընտրութիւն դարձնելու գործում։ Ներկայացնում ենք մեր ընդունած առայժմ միակ փաստաթուղթը։ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ... Ձեր միացումից յետոյ Դուք կը մասնակցեք բոլոր փաստաթղթերի ընդունմանն ու որոշումների կայացմանը։ Արդէն միաւորուած մարդիկ դիմագրքային (ֆեյսբուկեան) էջում են։ Մեզ հետ միաւորուելու համար Դուք պիտի գտնեք ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԻԱՒՈՐՈՒՄ էջը եւ այնտեղ սեղմեք joined կոճակը։ Դրանից յետոյ մի քանի ժամուայ ընթացքում կստանաք Ձեր գրանցաթիւը եւ լիարժեքօրէն ու հաւասար իրաւունքներով կաշխատենք միասին» ։
     Ահա ԺՀՄ ՆՊԱՏԱԿԸ փաստաթուղթը,
     «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԻԱՒՈՐՄԱՆ (ԺՀՄ) ՆՊԱՏԱԿՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, որի իրականացման համար անհրաժեշտ է՝ ա) ստեղծել համաժողովրդական հզոր նախընտրական միաւորում, բ) նրա աջակցութեամբ առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում ստանալով ընտրութեան մասնակցող քաղաքացիների ձայների գերակշիռ մեծամասնութիւնը ԱԺ-ում դառնալ հիմնական ուժը, գ) օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնների ընթացիկ խնդիրները մարդու իրաւունքների, արդարութեան, ազգային անվտանգութեան եւ քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերութիւնների խորացման շրջանակներում լուծելուն զուգահեռ դ) չեղարկել Հայաստանում օրինախախտումների ճանապարհով ընդունուած հակաժողովրդավարական սահմանադրութիւնը, առաւելագոյնը երկու տարուա ընթացքում ընդունել նորը ե) ընդունել իրական ժողովրդավարութիւն ապահովող ընտրական օրէնսգիրք եւ զ) Նոր սահմանադրութեամբ իրականացնել օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնների ընտրութիւններ։
     ԺՀՄ-ին կարող են միանալ այս նպատակն ընդունող բոլոր քաղաքացիները անկախ իրենց բնակութեան վայրից, սեռից, տարիքից եւ կուսակցական պատկանելութիւնից» ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4606 | 0 | 0
Facebook