Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԺՈՂՈՎՐԺԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԻԱՒՈՐՄԱՆ (ԺՀՄ)

sasun tevosyan
Հեղինակ`
sasun tevosyan
23:12, հինգշաբթի, 12 հունվարի, 2017 թ.
ԺՈՂՈՎՐԺԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԻԱՒՈՐՄԱՆ (ԺՀՄ)
     Ներկայացւում է որպէս հանրային քննարկման ենթակայ նախագիծ։ Միաւորման կազմում գրանցուածներին խնդրում ենք իրենց կարծիքն ու առաջարկները ներկայացնելիս նշել իրենց գրանցաթիւը։
     «ԺՈՂՈՎՐԺԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԻԱՒՈՐՄԱՆ (ԺՀՄ) ՆՊԱՏԱԿՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, որի իրականացման համար անհրաժեշտ է՝ ա) ստեղծել համաժողովրդական հզոր նախընտրական միաւորում, բ) նրա աջակցութեամբ առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում ստանալով ընտրութեան մասնակցող քաղաքացիների ձայների գերակշիռ մեծամասնութիւնը ԱԺ-ում դառնալ հիմնական քաղաքական ուժը, գ) օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնների ընթացիկ խնդիրները մարդու իրաւունքների, արդարութեան, ազգային անվտանգութեան եւ քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերութիւնների խորացման շրջանակներում լուծելուն զուգահեռ առաւելագոյնը երկու տարուա ընթացքում դ) չեղարկել Հայաստանում օրինախախտումների ճանապարհով ընդունուած հակաժողովրդավարական սահմանադրութիւնը (հնարաւորութեան դէպքում՝ ընդունել նորը), ե) ընդունել իրական ժողովրդավարութիւն ապահովող ընտրական օրէնսգիրք եւ զ) իրականացնել ԱԺ ու նախագահի արտահերթ ընտրութիւններ։ ԺՀՄ-ին կարող են միանալ այս նպատակն ընդունող բոլոր քաղաքացիները անկախ իրենց բնակութեան վայրից, սեռից, տարիքից եւ կուսակցական պատկանելութիւնից» ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4490 | 0 | 0
Facebook