Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես Աստծո Արքայությունից եմ` Վահե Պետրոսյան «ԿՈՒԶ»

02:27, ուրբաթ, 01 մարտի, 2013 թ.
Ես Աստծո Արքայությունից եմ` Վահե Պետրոսյան «ԿՈՒԶ»

Ես Աստծո Արքայությունից եմ

Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես կներկայացնեմ մի քանի ծրագիր, որոնք միաժամանակ կատարելու դեպքում Հայաստանը կդառնա ամենալավ պետությունն աշխարհում:

1.Եթե ամեն հայ այս նախագծի մեջ ներդնի մեկ դոլար, մենք մոտ հինգ ամիս հետո Եղեռնի զոհերի հուշահամալիրում կունենանք` երեսուն մետր բարձրությամբ, տասնհինգ մետր լայնությամբ մոմ, որի վրա տպագրված կլինեն նկարներ` Նոյից մինչ մեր օրերը, նաև կլինի անիմացիոն ֆիլմ: Միջոցառմանը կմասնակցեն համաշխարհային դեմքեր: Այն իր մեջ պարունակում է մի քանի միտք.Առաջին` մոմ որի ճրագը կբարձրանա մետրեր վկայելով հայի աղոթքն առ Աստված: Աղոթքի գլխավոր միտքն է` այն հարցի լուսավորումը` հանուն ինչի՞ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Երկրորդ միտքը կլինի այն որ կցուցադրվի աշխարհի գրեթե բոլոր հեռուստաալիքների կողմից, որից կիրազեկվեն միլիարդավոր մարդիք: Երրորդ միտքը կլինի այն, որ հայերին կոչ կարվի կազմակերպել ընտրություններ, որտեղ ամեն հայ կներկայացնի իր դիրքորոշումը` ներում է նա Թուրքիային կատարած ցեղասպանության համար, թե ոչ: Սա ցույց կտա աշխարհին, թե արդյո՞ք Քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած ժողովուրդը պատրաստ է ապրել Հիսուս Քրիստոսի պես, քանի որ նա խաչափայտի վրա ասաց` «Հայր ներիր նրանց` իրենք չեն հասկանում թե ինչ են անում» , «Ձեր գանձերն երկնքում դիզեք» , «Եթե ձեզնից մեկն ուզում են երկուսը տվեք, բայց խոզի դեմ մանանա չլցնեք»:

2.Եթե հայերը միանան և ցանկանան, ապա հինգ ամիս անց պատրաստ կլինի ֆիլմ, որտեղ կրոնական խոշոր կազմակերպությունները` սկսած Հայ Առաքելական եկեղեցուց մինչև «Եհովայի Վկա» կազմակերպությունը հանդես կգան ներկայացուցչով և կներկայացնեն իրենց դիրքորոշումները քսանչորս հարցերի շուրջ: Այդ հարցերի բովանդակությունն է` Ինչպե՞ս հասկանալ Մովսեսի տասը պատվիրանը, Հիսուս Քրիստոսի պատվիրանները և թե ի՞նչ ելք են առաջարկում իրե՛նք, այս վիճակից դուրս գալու համար: Օրինակ` 1.Ի՞նչ է նշանակում հավատ, քանի՞ տոկոս կերաշխավորեք ձեր դավանած հավատը2.Ինքնապաշտպանության կամ այլընտրանք չունենալու դեպքում դիմե՞լ սպանության 3.Ի՞նչ անել որ մտքով չշնանալ: Ֆիլմում համառոտ կներկայացնեն իրենց կազմակերպության ծագումը, իմաստը, գաղափարները և նպատակը: Այս ֆիլմը հնարավորություն կտա մարդկանց հասկանալ` ու՞ր են գնում, ինչի՞ համար: Կպարզի թե իրենց կրոնական կազմակերպությունն ի՞նչ կյանքի տեսակ է առաջարկում իրենց և կդառնա քննարկման թեմա: Հիսուս Քրիստոսն ասաց` «Քննի՛ր բայց մի՛ դատիր» , «Ինչպես դու կներես, այնպես էլ Հայրը կների քեզ»:

3.Եթե հայերը միանան և երկրի իշխանություններից խնդրեն, որ Հ.Հ. ամեն մի չափահաս քաղաքացուն տրվի մեկական Պլանշետ, ապա հինգ ամիս անց կտրվի: Դա հանրությանը կտա` ազատություն, բոլորը հնարավորություն կունենան հաղորդակցվելու միլիարդավոր մարդկանց հետ: ՈՒնենալ Պլանշետ նշանակում է ունենալ գիտելիքների անվճար ուսուցման համաշխարհային միջոց, ի դեպ տարբեր տեսակներով` խոսակցական, տեսողական և տարբեր լեզուներով: Հայ մարդը կունենա ռեսուրս, որով կարող է իր ժողովրդին ցուցաբերել համակարգված ուղղորդություն, հետևաբար կարող է անհատ պլանշետատիրոջից հասկանալ իր` իմացության, մտածելակերպի և հոգեկան վիճակի աստիճանը: Ցույց տալ մարդուն կրթվել սկսելու ճիշտ ճանապարհը, որպեսզի ունենալ գիտակցության բարձր մակարդակ, այսինքն ճանաչի` լեզուներ, մշակույթներ, կրոններ, պատմություններ, հավատք: Այդ համակարգով ստեղծել մի կենտրոն` որտեղից կարելի է առաջարկել օրվա կարևորագույն անելիքները կապված համընդհանուր աշխատանքին, որը պետք է իր մեջ գլխավոր իմաստ պարունակի` ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ՈՐԴՈՒ:

4.Եթե երեք հարյուր հայ միանա, ապա մենք հինգ ամիս անց կունենանք Հայ-Մշակույթի գոործարան, որտեղ կաշխատեն մոտ երեք հարյուր հոգի և բոլորն էլ հավասար աշխատավարձով: Դա ունենալու դեպքում մենք կվկայենք, որ մեր երկրագնդի արտադրողականության հնարավորությունն այնքան մեծ է իր սիրով, որ մեզ բոլորիս կբավականացնի երջանիկ ապրելու համար: Բնական է, որ եթե մի տեսակն աշխատեց դրան կհաջորդեն մյուսները, այսինքն մարդիք կմոռանան` սոցիալական խնդիր ասվածը:

5.Մենք ունենք մոմի գործող արտադրամաս, որտեղ տասնհինգ հոգի աշխատուժ ունենալու դեպքում հնարավոր է քսանչորս ժամում արտադրել երեք հարյուր մոմ, իսկ միայն իր գաղափարի շնորհիվ կապահովվի անմնացորդ վաճառք: Մեկ մոմի ինքնարժեքն է` երկու դոլար, ներառյալ հարկային և մնացած ծախսերը: Հետևաբար մեկ մոմի շուկայական գինը, որն է` չորս դոլար, աշխատողներից յուրաքանչյուրին կապահովվի քառասուն դոլար օրավարձ: Այս ամենով մարդիք կտեսնեն, որ իրոք ՀՆԱՐԱՎՈՐ Է:

6.Եվ վերջապես, եթե հայերը միանան և ուզեն միաբանել, ապա կմիաբանեն, քանի որ դա հենց ամեն մարդու ձեքում է իր միաբանության կամքը: Հայրն ասաց` «ՈՒզի՛ր և կտրվի»: Ողջ պատմության մեջ, միաբանությունն եղել է մեր բոլորի՛ս երազանքը: Այժմ մենք ունենք այդպիսի հնարավորություն: Մե՛կ եղեք, ինչպես ՀԱՅՐ ՈՐԴԻ և ՍՈՒՐԲ ՀՈԳԻ:

7.Ամփոփելով ասեմ.Ես պատրաստ եմ պատասխանել ինձ տրվող ցանկացած հարցի, իմ հնարավորությունների սահմաններում իհարկե: Համոզված ասում եմ` եթե հավատա՛ք Հիսուս Քրիստոսին և կատարեք նրա՛ կամքը, իրենից ՄԵ՛Ծ գործեր կանեք:

8.Եթե հայերը միանան և ասե՛ն, որ այս ծրագիրը պետք է իրականացվի և պատրաստ լինի հինգ ամիս անց, ապա Հայը Քրիստոնյա ժողովրդի օգնությամբ ամբողջ աշխարհը կուղղորդի դեպի` Աստծո Արքայություն:

9.Ամենագլխավոր անելիքներից մեկն այն է` կազմակերպել բանավեճ տարբեր բնագավառի մարդկանց միջև: Օրինակ` քահանաների և լրագրողների, քաղաքական գործիչների և քաղաքացիների...մի խոսքով ամեն բան տանել ԿՈՆՍԵՍՈՒՍԻ: Ես պատրաստ եմ տեսախցիկի առջև բանավիճել ցանկացած կազմակերպության ներկայացուցչի կամ ղեկավարի կամ էլ անհատ քաղաքացու հետ տարբեր թեմաների շուրջ, սակայն իմ քայլերի հիմքում ընկած է` Հիսուս Քրիստոսի ասածների ԲԱՌԱՑԻ և ՈՒՂԻՂ ընդունելը:

ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՄ` այս անելու դեպքում, ցանկացած մեկը մտնում է ԱՍՏԾՈ ԱՐ-ՔԱՅՈՒԹՅՈՒՆ և ԴԱ ԱՅԴՊԵՍ Է.

Հավելյալ տեղեկությունների համար այցելեք իմ Facebook-յան էջ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10055 | 0 | 0
Facebook