Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Ալբերտ Թևատրոսյան. «Ճիշտ կլիներ, որ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ-ի և ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ-ի միջև դրված այդ ՏԱՐԲԵՐՈւԹՅՈւՆը չլիներ» ...

18:51, երկուշաբթի, 09 հունվարի, 2017 թ.
Ալբերտ Թևատրոսյան. «Ճիշտ կլիներ, որ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ-ի և ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ-ի միջև դրված այդ ՏԱՐԲԵՐՈւԹՅՈւՆը չլիներ» ...

Ալբերտ Թևատրոսյան` ծնվել է` 16. 07. 1975թ. Աբովյան.


     - 2010թ. նշանակվել է Աշխարհի Շոտոկան Կարատե Դո - ի ( W. S. K. F. - Armenia - Karate - Do) Հայաստանի ավագ հրահանգիչ, Հայաստանի արևելյան մարտարվեստների Ազգային Լիգայի նախագահ.
     - 2011 թ. ԼՂՀ կարատեի ֆեդերացիայի նախագահ.
     Հանդիսանում է Շոտոկան Կարատե Դո - ի (W. S. K. F. - Armenia - Karate - Do) ֆեդերացիայի ՀՀ - ի պաշտոնական ներկայացուցիչը.
     - Որակավորումը` վարպետական (միջազգային ավանդական կարատե) սև գոտի 5 - րդ դան.
    
     Սպորտով սկսել է զբաղվել 13 տարեկանից (1988թ-ից) .
    
     - 1993 թ. - 19995 թ. ծառայել է հայկական բանակում` Հատուկ Նշանակության վաշտում, հարավարևելյան ռազմաճակատում մասնակցել է մարտերի. Շարունակելով մարզվել` զուգահեռ մինչև 2009 թ. աշխատել է որպես մարզիչ.
     - 1999 թ. սպորտի վարպետ, լեգենդար Հիտոշի Կասուայի կողմից ստացել է սև գոտի 1 - ին դան. Ճապոնիայում 4 անգամ մասնակցել է աշխարհի առաջնության, որոնցից մեկում` ''Jyu Kumite'' մրցաշարում գրավել է 3 - րդ տեղ.
     - 2014 թ. W. S. K. F. Եվրոպայի վետերանների կատեգորիայում զբաղեցրել է 3 - րդ տեղ. 2012 թ. Իրանում` ''Iran Zamin'' միջազգային առաջնությունում կարատեի ԿԱՏԱ ձևում զբաղեցրել է 2 -րդ տեղ, իսկ 2015 թ. և 2016 թ. 3 - րդ տեղ.
     - 2015 թ. ստեղծել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԱՏԵԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ - ն, որի կազմում ներգրավված են մի քանի ոճային ֆեդերացիաներ, իսկ մարզական գործնեություն իրականացվում է ինչպես ՀՀ - ում, այնպես էլ ԼՂՀ - ում.


     - Ալբերտ Թևատրոսյան. «Մեր ֆեդերացիան ունի 1. 400 մարզիկներ և չնայած այն փաստին, որ մենք չունենք պետական ոչ մի աջակցություն, այնուամենայնիվ մենք կազմակերպում ենք միջազգային մրցաշարեր ու սեմինարներ. Առաջիկայում շատ ծրագրեր ունենք. Օրինակ, 2017թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԱՏԵԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ - ն մտադրություն ունի անդամակցել ''I. M. A.'' միջազգային մարտարվեստների ասոցիացիային.
     Ապրիլ - մայիս ամիսներին մեր ֆեդերացիան ՀՀ է հրավիրելու W. S. K. F. ավագ հրահանգիչ` Հիտոշի Կասուային, ով բացի նրանից, որ կանցկացնի սեմինարներ` նաև ներկա կլինի ՀՀ - ի Շոտոկան Կարատե Դո -ի որակավորման քննություննեին, օգոստոսին կմասնակցենք Տոկիոյում կայանալիք Շոտոկան Կարատե Դո - ի աշխարհի առաջնությանը, իսկ հոկտեմբերին կազմակերպելու ենք "Yerevan open" միջազգային բաց առաջնություն.
     Այս մարտարվեստն ինչպես ՀՀ - ում, այնպես էլ ԼՂՀ - ում և ողջ աշխարհում` մեծ մասսայականություն է վայելում. Զարգացնելով այս մարտարվեստը` մեր գերնպատակն է ունենալ ֆիզիկապես կոփված ու հոգեպես ամուր սերունդ, զինվորներ.
     Կցանկանայի, որպիսի սպորտի բնագավառի պատասխանատուներն իրենց հետևողականության և ուշադրության կենտրոնում պահեին ոչ միայն ՕԼԻՄՊԻԱԿԱՆ մարզաձևեր ներկայացնող ֆեդերացիաները, այլ նաև ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ մարզաձևեր ներկայացնող ֆեդերացիաները, քանի որ ինչպես տեսնում եք այսօր մազրասեր հայ հասարակությունը գերադասում է զբաղվել այնպիսի սպորտաձևերով, որոնք բացարձակ դուրս են համապատասխան կառույցի ուշադրությունից, ինչը հանգեցնում է հիասթափության, իսկ հետևանքնը բոլորիս է հայտնի` լավագույնները հերթով լքում են երկիրը.
     Ճիշտ կլիներ, որ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ-ի և ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ-ի միջև դրված այդ ՏԱՐԲԵՐՈւԹՅՈւՆը չլիներ, քանի որ երկուսի դեպքում էլ ներկայացնում ենք մեր երկիրը. Գտնում եմ, որ անկախ նախընտրած սպորտաձևից` արժանավայել հաղթանակներ ու հաջողություններ գրանցած յուրաքանչյուր ՀԱՅ ՄԱՐԶԻԿ արժանի է մեծ ուշադրության ու գնահատանքի և լիահույս եմ, որ Սպորտի և Երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարը կընտրի այնպիսի գործելաոճ, կամ կմշակի այնպիսի նոր մարտավարություն, որով կփորձի համապատասխան ուշադրության կենտրոնում պահել նաև ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ այն ֆեդերացիաները, որոնք այսօր մեծ աշխատանքներ են կատարում, պատվով ներկայացնում են ՀՀ - ն` գրանցելով մեծ հաջողություններ», - արդարապահանջ նոտայով էլ իր խոսքն եզրափակեց Ալբերտ Թևատրոսյան, ով հանդիսանում է W. S. K. F. - Armenia - Karate - Do ֆեդերացիայի նախագահը.

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
5318 | 0 | 0
Facebook
COMMENT.am