Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏՔԵՐԸ ՌՈՒՄԵՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎՐԱ

23:04, չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2016 թ.
ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏՔԵՐԸ ՌՈՒՄԵՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎՐԱ

Հայ ճարտարապետության հանճարի մասին կարող ենք անվերջ խոսել, որը հայ մշակույթի փառքերից մեկն է հանդիսանում։ Հայ ճարտարապետությունը միանշանակ առանձնանում է իր հրաշակերտ հայ եկեղեցիներով: Հայ ճարտարապետական ոճը՝ իր ազդեցությունը տարածեց նաև ռումեն ճարտարապետության վրա: Այս պարագան ընդգծված է գրեթե բոլոր հին ու նոր գիտնական-հետազոտողների կողմից:
     Նրանցից առաջիններից էր Պրոֆ. Կր. Թոչիլեսկուն, որ հաստատում էր այն «խնամությունը» որ գոյութուն ուներ Գուրթեա դե Արճեշի եկեղեցու ճակատի զարդաքանդակների և Հայաստանի պատմական տաճարների զարդաքանդակների միջև: Մեկ ուրիշ՝ Պ. Փ. Հաժդեուի, հիացած Արճեշի եկեղեցու տարաշխարհիկ տեսարանից, իրեն թվում էր թե այն շատ հայկական էր, և նույնիսկ փորձում էր հաստատել, թե Վանի շրջանից գաղթած և եկած հայ վարպետների ձեռքով էր կառուցվել եկեղեցին:
     Ճարտարապետական գծերի առանձնահատկությամբ և մանավանդ քանդակների այնքան հարստությամբ, պատերի արտաքին երեսների վրա, Գուրթեա դե Արճեշի եկեղեցին և Տեալու վանքը ունեն աչքառու նմանություններ Հայաստանի ճարտարապետության զարդարվեստի հետ:
     Մոլդավիայի մեջ՝ Յաշ քաղաքի Sf. Trei Ierarchi (Սրբոց Երից Հայրապետաց՝ Ս․ Բարսեղ Հայրապետ, Ս․Հովհ. Ոսկեբերան և Ս․Գրիգոր Աստվածաբան) եկեղեցին, կառուցված 1639 թ․ պոլսեցի հայ ճարտարապետի կողմից, Էնաքե անունով նույնպես առանձնանում է հայկական ոճով։ Եկեղեցին առատ է ոլորազարդերով և նույնիսկ եկեղեցու մարմինը մեծ մասով զարդաքանդակված է հայկական ոճի հետևողությամբ:
     Աննկատ չենք կարող թողնել սկզբնական նմանություններ, որոնք գոյություն ունեն Մոլդավական կամարաձև սիստեմի և Հայաստանի քարե ճարտարապետական կոթողների միջև, ինչպես օրինակ Սանահին վանքի ժամատան մեջ Ժ-ԺԳ դդ․: Նույնպես հետաքրքրական է համեմատություն անել Մոլդավական քարե կլորաձև կամարների ութը աղեղներով ձևին, հայկական վանքերի ժամատան վեցական կիսաբոլոր աղեղներով ձևի հետ: Այս երկու սիստեմները (հայկական և մոլդավական) տարակուսական պետք չէ թվալ: Հայկական մտքին ներմուծումով, նրա մշակումը մոլդավական ճարտարապետության կղմինդրի ձեւերի վրա, կարող է լինել արդյունք տեղական ճարտարապետների և հայ գաղթական վարպետների համագործակցության, որ գոյություն ուներ Մոլդավայի մեջ ԺԴ դ․:

Սիրով՝ Տ․Հեթում քահանա Թարվերդյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8635 | 0 | 0
Facebook