Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Անդրադառնալով Հախվերդյանի այսօրվա խոսքին

Hay heghapoxakan
Հեղինակ`
Hay heghapoxakan
21:20, հինգշաբթի, 28 փետրվարի, 2013 թ.
Անդրադառնալով Հախվերդյանի այսօրվա խոսքին
     Դուք լսեցիք, թե ժողովուրդը ինչպես արձագանքեց: Ժողովուրդը շատ նորմալ ընդունեց, ինչը աննորմալ է, ավելի քան վատ է, նշանակում է ժողովուրդն էլ ա այդպես մտածում: Ուրեմն դա էս իշխանության սխալ քաղաքականության արդյունքնա: Ինչքան է եղել, որ իրանց կողմից (հենց օրինակ Հ1ից) լսենք Հայաստան և Ղարաբաղ, հայ և ղարաբաղցի: Ինչի Ղարաբաղը Հայաստան չի, Ղարաբաղցին հայ չի? Հենց էս իշխանություննա պառակտում մտցրել հայության շրջանում, հենց իրանց պատճառովա, որ Ղարաբաղի ժողովրդին ՀՀ-ում առաջվա նման ջերմորեն չեն ընդունում ու հիմա շատերին անգամ չի հետաքրքրում թե ինչա կատարվում ԼՂ-ում: Ժողովրդին էս հարցում չի էլ կարելի մեղադրել, թող հայրենասիրություն քարոզեն ժողովրդի մեջ, ոչ թե վախի մեջ պահեն:
     Ինչ վերաբերում է Հախվերդյանին, ինչ խոսք, չպետք է նման բան ասեր: Առանց այդ էլ շատերին այդ է պետք, ընդամենը մի վրիպում ու վերջջջ... դառնում է մատի փաթաթան, սկսում են ինչ ասես ասել այն մարդուն, ով իրանցից շատ ներդրում ունի էս հայրենքում: Դուք մի հատ մտածեք, թե դուք ինչ եք արել հայրենիքի համար, մի հատ հայելու մեջ նայեք, նոր քննադատեք, նոր անվանենք ուրիշի դավաճան: Դավաճանն էլ մենակ սենց չի է որոշվում: ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵ՞ ԱՐԴՅՈՔ ԱՅՆ, ՈՐ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ ԷՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԳՌՓՈՒՄ, ԹԱԼԱՆՈՒՄ, ՎԱԽԱՑՆՈՒՄ: ՀԸ՞: Նենց որ հերիքա սութի Նժդեհական ու հայրենասեր ձևանաք:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4475 | 6 | 0
Facebook