Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նախազորակոչային սոցիալ-հոգեբանական պատրաստության դասընթացներ

11:27, ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2016 թ.
Նախազորակոչային սոցիալ-հոգեբանական պատրաստության դասընթացներ

Երեխաները, երիտասարդ սերունդը մեր ապագան են, իսկ ապահով ապագայի երաշխիքներից մեկը հզոր, առողջ բանակ ունենալն է։Մեր բանակին անհրաժեշտ են խելամիտ, զգոն, ուշիմ, քաջ և արիասիրտ տղաներ։ Վաղվա զինվորը այսօր նստած է աշակերտական նստարանի առջև, հետևաբար զինվոր պատրաստելու գործընթացը իրականացնողներից մեկն էլ հենց դպրոցն է։Առողջ միջավայր ստեղծել զինվորի համար, նրան հոգեբանորեն նախապատրաստել հայրենյաց հողը պաշտպանելու սուրբ գործին, նրա մեջ ձևավորել հանդուրժողականություն, ցանկացած իրավիճակում ելքեր որոնելու և գտնելու պատրաստակամություն, թշնամուն երբեք յուրայինների մեջ չտեսնելու կամքի դրսևորում. ահա այս հատկանիշների ձեռքբերմանն էր ուղղված «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի» կողմից անցկացված նախազորակոչային սոցիալ-հոգեբանական պատրաստության հատուկ դասընթացը մեր դպրոցում, որը կայացավ դեկտեմբերի 2-ին։Արհեստավարժ հոգեբանի և հատուկ մասնագետի վերլուծական զրույցը տպավորիչ էր, բովանդակալից և, ամենակարևորը, առաջացրեց բազմաբնույթ հարցեր մեր աշակերտների շրջանակում.ներկա էին ավագ դպրոցի սաներ/10-12-րդ դդ/։Ուսումանասիրության հիմքում ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ էր, ուսումնասիրության նյութը՝նրա ներաշխարհը, հույզերը, տարաբնույթ ապրումները, իսկ արդյունքում՝ սեփական սխալները շտկելու, դրանցում միայն դիմացինին չմեղադրելու, սեփական քայլերով առաջ գնալու, հաստատվելու մշակույթի ձեռքբերումը։Կյանքի ցանկացած շրջադարձային պահերից առաջ օդ ու ջրի պես անհրաժեշտ է հոգեբանորեն նախապատրաստվելը, ինչն էլ այս հանդիպման հիմնական նպատակն էր։Շնորհակալություն կազմակերպիչներին։

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ. Աֆյան


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3807 | 0 | 0
Facebook