Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայկական տուրիզմի ինստիտուտի ռեկտոր, Եվրոդիպ տնօրենների խորհրդի անդամ Ռոբերտ Մինասյանի հետ, ով Երևանի քաղաքապետին է հանձնել Եվրոդիպ հյուրանոցային և տուրիստական դպրոցների ասոցիացիայի տնօրենների խորհրդի մրցանակը:
Երևանի քաղաքապետարանն այդ մրցանակին է արժանացել այս տարվա հոկտեմբերի 13-16-ը մայրաքաղաքում անցկացված Եվրոդիպ 23-րդ երևանյան միջազգային համաժողովի կազմակերպման հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու և Երևան քաղաքի տուրիզմի ոլորտին մշտապես ուշադրություն դարձնելու համար:
Ռոբերտ Մինասյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար և ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը մշտապես ներգրավված է ինստիտուտի գործունեությանն ու հույս է հայտնել, որ առաջիկայում կմշակվեն համատեղ ծրագրերի իրականացման նոր նախագծեր: