Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լեոնիդ Ազգալդյանի պատվին փողոց անվանկոչելու մասին ստորագրությունները քաղաքապետարան կներկայացվի տոներից հետո

Արթուր
Հեղինակ`
Արթուր
15:52, երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2016 թ.
Լեոնիդ Ազգալդյանի պատվին փողոց անվանկոչելու մասին ստորագրությունները քաղաքապետարան կներկայացվի տոներից հետո
     Արցախյան ազատամարտի հերոս, ֆիզիկոս, ռազմական գործիչ, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի պատվին փողոց անվանակոչելու նպատակով անցկացվող ստորագրահավաքի արդյունքները քաղաքապետարան կներկայացվի 2017 թվականին: Այս մասին հայտարարություն է տարածել, նախաձեռնող խումբը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
     ՙՍտորագրահավաքի համար վերջնաժամկետ էինք սահմանել դեկտեմբերի 18-ը: Սակայն երկար քննարկումներից հետո որոշեցինք քաղաքապետարանի դիմումը հանձնել ամանորյա տոներից հետո: Այսինքն մինչ այդ կշարունակենք ստորագրահավաքը:
     Հետաձգման համար հաշվի ենք առել հետևյալ հիմնական հանգամանքները՝
     1. Հարցը ամանորյա թոհուբոհի արանքում հնարավոր է սառեցվի, իսկ ամանորից հետո դիմելով նոր թափ կստանա:
     2. Ցանկանում ենք անհրաժեշտ 8000 ստորագրությունից հնարովրինս շատ հավաքել, որպեսզի շատ ավելի ծանրակշիռ լինի մեր դիմումը: Ինչպես նաև հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն: Արդյունքում ստորագրահավաքը նպաստում է նաև նրան, որ Ազգալդյանի միասն իմանում են նորանոր մարդիկ, ովքեր մինչ այդ չէին էլ լսել նրա մասին և էլ ավելի շատ մարդ է իր լուման ներդնում այս գործում:
     3. 2017թ-ին լրանում է Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75 ամյակը և անմահության 25 ամյակը և հենց այդ տարում նրա անունով փողոց ունենալը շատ սիմվոլիկ նշանակություն կունենա:
     4. Ամանորին մեր հարազատների և բարեկամների տներ այցելելուն զուգահեռ նրանցից ստորագրություններ կհավաքենք, որն էլ առիթ կհանդիսանա տոնական սեղանների շուրջ ևս մեկ անգամ հիշելու մեր մեծանուն հերոսին՝ ուխտելով նաև նրա գործի շարունակողը լինել՚:
     Ստորագրաթերթիկը հնարավոր է ներբեռնել հղումով.
     Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը

ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947 - 1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։

Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու ոգորումներում։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ» իհրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։

Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թվականի հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։

Ազգալդյանը 1992 թվականի հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղի մոտ զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներից:
     Հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5985 | 0 | 0
Facebook