ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը չարացած է, քանի որ չեն թույլատրել մասնակցել 2016 թվ.-ի սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Նախկին քաղաքապետը դրանում մեղադրում է Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներին՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանին, ոսկերիչ Հակոբ Հովակիմյանին, Մասիսի 4-րդ մանկապարտեզի նախկին վարիչ Ջուլիետտա Ավագյանին: Սաշա Հակոբյանն իր համախոհների ներկայությամբ ասել է, որ դեռ ամեն ինչ վերջացած չէ և սպառնալի արտահայտություններ է արել վերոնշյալ անձանց հասցեին:
Նյութը՝ Օլգա Սարգսյանի