Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քննարկման թեման էլեկտրոնային մոնիթորինգն էր

10:34, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Քննարկման թեման էլեկտրոնային մոնիթորինգն էր

Դեկտեմբերի 1-ին Արդարադատության ակադեմիա այցելեց և ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հետ հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի երկարաժամկետ փորձագետ Մարտին Սեդոնը (Մեծ Բրիտանիա): Փորձագետը Հայաստանում է «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակում՝ խորհրդատվական բնույթի քննարկումներ անցկացնելու նպատակով:

Մարտին Սեդոնը հանդիպման ընթացքում խոսեց պրոբացիոն ծառայության դերի և էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումների գործածության մասին: «Էլեկտրոնային մոնիթորինգը» ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների միջոցով հսկողությունն է քրեական արդարադատության գործընթացում ներգրավված անձի գտնվելու վայրի, տեղաշարժի և վարքագծի նկատմամբ: Մոնիթորինգն իրականացվում է անձին ամրակցված հեռակառավարվող սարքավորման միջոցով: Փերձագետը ներկայացրեց էլեկտրոնային մոնիթորինգի ոլորտում դրական փորձը, դրա կիրառությունը եվրոպական երկրներում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում:

Մ. Սեդոնին հետաքրքրում էր Հայաստանի դատավորների մոտեցումները պրոբացիոն ծառայության նպատակահարմարության վերաբերյալ:

Ռեկտորը ներկայացրեց Արդարադատության ակադեմիայում անցկացվող դատավորների վերապատրաստումներից հետաքրքրական մանրամասներ ու նաև ապագայում նախանշված ծրագրեր:

Փորձագետը ներկայացրեց հունվարից Հայաստանում պիլոտային ծրագրի շրջանակում կիրառվելիք տնային ռեժիմի պայմաններում էլեկտրոնային մոնթորինգի սարքավորումներից մեկը, դրա կիրառման ձևերն ու պայմանները, առավելություններն ու թերությունները:

«Սարքավորումները թանկարժեք են, բայց հուսալի և լայնորեն կիրառվում են եվրոպական 21 երկրներում, նաև Միացյալ Նահանգներում» , -նշեց ԵԽ փորձագետը՝ ավելացնելով, որ ազատազրկման վայրերը կբեռնաթափվեն, եթե դատավորներն իրենց ավանդական մոտեցումները փոխեն:

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց հյուրին հետաքրքիր քննարկման և օգտակար տեղեկատվության համար:

Հանդիպման ավարտին փորձագետը ակադեմիայի գրադարանին նվիրեց «Էլեկտրոնային մոնիթորինգի ստանդարտները և էթիկական հարցերը» ձեռնարկը:

Աղբյուրը` www.justiceacademy.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2487 | 0 | 0
Facebook