Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լրացուցիչ վերապատրաստում ՀՔԾ քննիչների համար

17:51, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Լրացուցիչ վերապատրաստում ՀՔԾ քննիչների համար

Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում անցած ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների համար կազմակերպվել է լրացուցիչ դասընթաց «Խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունների քննությունը և կյանքի իրավունքին առնչվող գործերը» թեմայով:
    
     Առաջին դասընթացն անցկացվեց նոյեմբերի 26-ին՝ Հատուկ քննչական ծառայությունում: Երկրորդը՝ նախանշված է դեկտեմբերի 3-ին: Հատկանշական է, որ այս վերապատրաստումներն անցկացնում են Արդարադատության ակադեմիայի այն դասընթացավարները, որոնք ամիսներ առաջ հաջողությամբ ավարտել են Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ անցկացված վերապատրաստողների վերապատրաստումը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր, որոնք առնչվում են կյանքի իրավունքին, դրա բժշկական ասպեկտներին, պետության պարտավորություններին, խոշտանգման և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքին, վատ վերաբերմունքի այլ ձևերին, մարդու իրավունքների միջազգային համակարգին և Հայաստանի Հանրապետության համար դրա նշանակությանը, արդյունավետ քննությանը, հանրային վերահսկողությանը և այլն:
    

Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին է տրամադրվել Եվրոպայի Խորհրդի հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից մշակված նոր դասընթացի նյութերն ամփոփող ձեռնարկը, այն է՝ «Կյանքի իրավունքին, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքին առնչվող գործերի քննությունը»: Ձեռնարկը հեղինակել են Սերգեյ Առաքելյանը և Ջուլիա Կոզման:
    

Տեղեկացնենք, որ վերոնշյալ վերապատրաստումներն իրականացվում են «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում:

Աղբյուրը` www.justiceacademy.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3311 | 0 | 0
Facebook