Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՁԵՎԸ ՄՆԱՑ «ՆԺԴԵՀԱԿԱՆՆԵՐԻՆ» ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՑՐԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
12:50, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
ՁԵՎԸ ՄՆԱՑ «ՆԺԴԵՀԱԿԱՆՆԵՐԻՆ» ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՑՐԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԸ

ՁԵՎԸ ՄՆԱՑ «ՆԺԴԵՀԱԿԱՆՆԵՐԻՆ» ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՑՐԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԸ


     Ժողովրդի իմաստուն և պարզ ընկալումը քաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ առավել հստակ է և իրատեսական, քան շատ լրատվամիջոցների բարձրացրած հիստերիան, կամ «ազգայնական» վերլուծաբանների թափած թույնը, կամ «ընդդիմադիր» դաշտի հոգեկան հուզմունքը…

Գարեգին Նժդեհի անունը այլևս Վահրամ Բաղդասարյան, Սամվել Ֆրամանյան, Արմեն Աշոտյան, Փուչիկ չգիտեմ ինչյան, Շարմազանով անունների թեթև ձեռքով դարձել է հասարակ անուն, եթե սրանք են շարունակաբար եղել Նժդեհի գաղափարակիրները, ասացեք խնդրեմ, ին՞չ են արել օրինակ աղետի գոտու համար, որևէ գյումրեցու համար, չորս հաշմանդամ ունեցող կերակրողը կորցրած ընտանիքի համար… ՈՉ ԻՆՉ, ոչ գաղափարական, ոչ նյութական:

Երբ գյուղնախարարը անկեղծորեն հայտարարեց թե ծանոթ չէ Նժդեհի գաղափարախոսությանը, շատերը հուզմունքից հալվեցին. ինչպե՞ս կարելի է ծանոթ չլինել ՀՀԿ-ի գաղափարախոսությանը. Հե՛նց այդպես, կարելի է, հարգելի ընթերցող. Դրվել է կեղծ նժդեհիզմի վերջի սկիզբը:

Ո՞վ կարող է հերքել, թե ինչքան իրատես է Կարեն Կարապետյանը – ոչ ոք. Ձևի և բովանդակության միջև անջրպետ է դրվել` ձևը մնացել է «նժդեհականներին» , բովանդակությունը վերցրել է Կարեն Կարապետյանը` այն կոչվում է վարչա-ֆինանսական ռեսուրս և դա ընդամենը մեկ դիմում գրելով…

Շատ կոմֆորմիստների համար սա շոկ էր, ժողովրդի համար` վստահության քվե: Եթե կա փող – կա հույս: Սա պարզ, բովանդակային ճշմարտություն է: Ով գլուխը դուրս է հանում իր համակարգչից` «մարգարեանում է» - նախընտրական շոու է, ռուսական գործարք: Թող որ շոու լինի, թող որ ռուսական լինի-ավելի լավ տարբերակ ունե՞ք: Նեղ անձնական հաշվարկներից ելնելով մանր-մունր խաղեր եք տալիս: Եթե կա մեկը, ով կասի, որ վերջին երեք ամիսների ընթացքում աշխատել է ավելի ինտենսիվ, ավելի արդյունավետ, քան Կարեն Կարապետյանը, թող իր քարը շպրտի. Բացի ամենախոցելի, ամենազգայուն շերտից` աղքատության 90%-ի շեմը հաղթահարած ժողովրդից, բոլորը չարացած են, բոլորը ժխտողական են, իսկ ծայրագույն վատ վիճակի մեջ ապրող մարդը ոչ միայն չարացած չէ, այլ նաև հույս ունի: Վերնաշերտը` ում ոսկոր փախցնելու շանսը փոքրանում է, լծվել է մարդկանց հույսը բնում խեղդելու կեղտոտ գործին: Չարի ծաղիկները ամենուր են. Ամեն օր վատի սպասելիքով և օրվա վատ- դժբախտ լուրով սնվելու և հագենալու մոլուցքն է, որ սովորույթ է դարձել կերակրատաշտից օգտվողների մոտ: Գյումրի 29.11.16 ժ.11: 00 հարցախույզը ընտրովի չէ, արվել է Ռիժկովի ճեմափողոց-Յոթվերք եկեղեցի ճանապարհահատվածում:

Վարպետ Միսակ, ժամագործ- ես էդ տղուն կհավադամ, ինչ գուզեք ըսեք:

Գագիկ, տաքսու վարորդ- ուրիշ ինչ ճար ուներ, ըսենք թե հանրապետական չդառնար, ինչը կփոխվեր:

Արա, ոսկերիչ-երեք ամիսը շատ կարճ ժամանակ է, պիտի սպասենք, վարչապետը ուզում է գործ անել:

Տիկին Հայկուշ, խոհարար-եբ օր կնայեմ իրան ու իրա ջոկած նախարարներին, կտեսնիմ օր շատ գրագետ են, իսկ ժողովուրդը կըսէ գիտունին գերի էղի, անգետին սիրելի մի էղի:

Անդրանիկ պապ, թոշակառու-ինչ վադ է օր իրան 7 հազար մարդ կենթարգվի, օրինակ ես օր հիվանդ էղնիմ չե՛մ ուրախանա, օր ընձի շատ մարդ գա տեսնելու: Կըռնացավ` բերեց, էդ էլ է շնորք:


    
    

ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանի համար վատ գործիք չէ

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Աղբյուրը` 30.11.2016
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4970 | 0 | 0
Facebook