Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շշմելու է․․․

ԱՆի Առաքելյան
21:26, կիրակի, 27 նոյեմբերի, 2016 թ.
Շշմելու է․․․
     Այս տղայի մասին դարերը դեռ կաղմկեն, իսկ մենք այսօր ձեր դատին կհանձնեք նրա գրչին պատկանող մի քանի բանաստեղծություններ։
     Արարատ Գուլանյան կամ գրական աշխարհում հայտնի Lao
     ****
     Քո կերպարանքը հենց ազատության լույս պատկերումն է,
     Եվ հայացքը քո կույր ժամանակի միակ կանգառը:
     Դու ես արևի դուստրը գեղեցիկ…
     Գեղեցկությունն էլ անուններ ունի,
     Մեկ մայրամուտն է, մեկ լուսաբացը և մեկ էլ քոնը,
     Քո գեղեցկությամբ արևն ամեն օր լույս է ավետում,
     Եվ մայրամուտն է ամեն երեկո քեզանով վառվում:
     Ու բնությունն է ծաղկում քո շնչից,
     Երկինքն է կապտում քո լուրթ երազից,
     Քո գեղեցկությամբ մուսան է ապրում,
    
     Լույսն է քեզանից ծագում ու անցնում…
     ****
     ...Քոնը չէ նա,
     Դու դա գիտես…
     Եվ ինչու ես քո գիշերում փնտրում նրան,
     Երբ նա երբեք չի պատկանել սև գիշերին,
     Նա եղել է դուստրը Lույսի,
     Իսկ դու միայն այդ գիշերի պահապանը,
     Պահապանը, ո՛չ պահակը,
     Իսկ դու միայն այդ գիշերի խնամարկուն…
     Նա եղել է արշալույսին լույս բերողը,
     Իսկ դու մթի ու խավարի գոռ ասպետը,
     Բայց երբեք ոչ սևի ծառան…
     Եվ ինչու ես նրան փնտրում,
     Երբ գիշերում միակ լույսը դա լուսինն է,
     Այն էլ գիտես, լույս է առնում արեգակից,
     Այն արևից, որի շիտակ պատկերումն էլ գուցե ինքն է,
     Այն միակը, ում փնտրում ես…
     Սակայն լուսնին չհավատաս,
     Քանզի նա լոկ պատկերումն է…
     Արտացոլումն այն արևի,
     Որը երբեք չի դառնալու սևի ծառան,
     Չի դառնալու գիշերների խենթ թագուհին:
     Սակայն ինչու՞ հոգին կորցրած խելառի պես որոնում ես,
     Որոնում ես ասես հոգիդ, որ այլևս ու հարատև էլ չկորցնես:
     Թիթեռի պես, գիշերի մեջ ամեն լույսի մի բողբոջում,
     Որոնում ես լույսը նրա,
     Զգույշ, հանկարծ հոգիդ չայրես այդ լույսի մեջ:
     Սակայն գուցե նա էլ քեզ պես կեսօրներին քեզ է փնտրում,
     Ու չի թողել շուք ու շվաք,
     Ու չի թողել թաքուն մի տեղ, որտեղ ստվերն է հանգրվանում,
     Սակայն գուցե նա էլ քեզ պես վախենում է քեզ գտնելուց,
     Ցանկանում է վախենալով՝ հանկարծ մի օր չխառնվեն լույսն ու ստվերը,
     Լուսաբացն ու մայրամուտը չհանդիպեն,
     Որ չխախտվի այս աշխարհի պատվիրանը,
     Այս աշխարհիկ պատվիրանը:
     Այդժամ գուցե չքանդվի լոկ մեկ աշխարհ,
     Այլ աշխարհներ, որոնք դեռ պիտ ծնունդ տային,
     Այդժամ գուցե լույսն ու մութը խառնվեին,
     Ու ծնվեր մեկ իսկական, մինչ այդ եղած աշխարհներից,
     Ամենաճիշտ, ամենասուրբ այն աշխարհը,
     Որ մեկ բառով կոչվում է սեր….
     Քոնը չէ նա,
     Դու դա գիտես…
     Սակայն ինչու անհնարին սիրո համար աշխարհ քանդել,
     Անհնարին սիրո համար ծնել աշխարհ…
    
     Քոնը չէ նա … դու դա գիտես…
     ***
     .....Ախ, թե քամին սիրել գիտնար,
     Ես կուզեի քամի լինել,
     Երկինքներում շունչդ փնտրել,
     Ու քո շնչով միշտ ջերմանալ:
     Միշտ քեզ անհայտ,
     Քեզնից թաքուն,
     Վարսերիդ հետ ալեկոծվել
     Ու շնչիդ մեջ անհետանալ:
     Ես կուզեի քամի լինել,
     քեզնից անհայտ միշտ Քեզ փարվել
     Քեզ միշտ գրկել, անհետանալ
     Քո կոպերի մի թարթումից ընթացք առնել
     Ու անոսր շուրթերիցդ համբույր մուրալ
     Եվ միշտ լինել ու չլինել,
     Լինել ներկա ու հաճելի,
     Բայց միշտ լինել աներևույթ, անիրական…
     Բայց իսկական
     Ու պետքական, ինչպես Օդը,
     Որը միայն շարժման մեջ է առաքինի
     Ա՛խ, լինեի ազատ քամի,
     Միշտ քո կողքին, պարանոցիդ, շրթիդ վրա ու շնչիդ մեջ…
     Ախ, թե քամին սիրե՛լ գիտնար,
     Կդառնայի ոչ թե քամի,
     Այլ փոթորիկ ու պտտահողմ,
     Հողմ ու մրրիկ կդառնայի,
    
     Կսիրեի…
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6835 | 0 | 0
Facebook