Եթե ուշադիր լինենք «X Factor» նախագծում Էրիկի վերաբերմունքին տարբեր մասնակիցների նկատմամբ, կտեսնենք, որ նա երբևէ ոչ մեկին չի ցանկանում անգամ մի թեթև հուսալքող խոսք ասել, չի ուզում, որ մասնակիցն իրեն վատ զգա չանցնելու դեպքում: Կարելի է ենթադրել, որ նա դիմացինին հարգել գիտի ու ձեռք առնելու հետ այնքան էլ սեր չունի: Նա կարողացավ գնահատել մասնակից Եղիշեին երգի ընթացքում ճիշտ խաղիկներ անելու համար, սակայն հասկացավ, որ կատարումն այնքան էլ լիարժեք չէ: Իսկ մրցույթի ընթացքում հարկավոր են արդեն իսկ մասնագիտացած երգիչներ միմյանց հետ մրցելու համար: Ինչպես Էրիկն է ասել.
«նախագիծը կարճաժամկետ է, պետք է աշխատես նրանց հետ, ով ավելի արագ է ընկալում քո ասածն ու անում է այն, ինչ պահանջում ես նրանից» : Թեև ժյուրիի մնացած անդամները չեն ցանկացել ձեռք առնել Եղիշեին, սակայն հեռուստադիտողի կողմից այդպես ընկալվեց՝ Եղիշեի սառը պահվածքի պատճառով, զգացվում էր, որ նա վատ զգաց իր ելույթի ընթացքում ժյուրիի ոգևորության պատճառով: